Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Պարզ է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ և գոհ է միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։

Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Ադրբեջանը, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի հայությանը հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական վադալիզմը ստիպեց ենթարկվել բռնի տեղահանման 10-ամսյա հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։ 51-ամյա Բայրամովը կարծես թե չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։

Հիշողության նման խնդիրներն անժամանակ են առաջանում ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։ Արդյո՞ք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսել, որ Արդարադատության միջազգային դատարանի, միջազգային իրավարար այլ կառույցների և կազմակերպությունների որոշումներն ու վճիռներն Ադրբեջանն առ ոչինչ է ընդունել։ Արդյո՞ք պարոն Թրոյ Դուլին նման իրողություններից հետո կարող է վստահություն տածել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես գործըներոջ «միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ»։

Նման գործելակերպով վերջինս միայն հարվածի տակ է դնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը՝ այն վերածելով խամաճիկային երևույթի՝ տեսողական և մտածական լուրջ անբավարարություններով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։ Տվյալ պարագայում նման գործընթացի անունն է ադրբեջանական ռասիզմ և համակարգային հայատյացություն»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը․ Արա Թորանյան Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել Կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լա՞վ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան 17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am