Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը արժանացրել է Օրհնության և գնահատանքի գրի

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանին, 60-ամյա հոբելյանի և երկարամյա վաստակի համար, արժանացրեց Օրհնության և գնահատանքի գրի:

Օրհնության գրում մասնավորաբար ասվում է. ««Այն երեցները, ովքեր լավ վերակացու են, կրկնակի պատվի թող արժանանան» (Ա Տիմոթեոս Ե 17): Երեք տասնամյակից ավելի Ձեր ծառայասիրությամբ, նախանձախնդրությամբ և նվիրումով Սուրբ Ավետարանի հունդերն եք ցանում մեր Եկեղեցու անդաստաններում՝ արժանիորեն վայելելով հավատավոր զավակների և հոգևոր եղբայրների սերն ու ջերմությունը: Ձեր համայնքի անդամներին հայրական անսպառ հոգածությամբ և սիրով ուսուցանում եք ավետարանական պատգամները՝ նրանց հոգիներում առատացնելով սերն առ մերձավոր և առ Աստված:

Հղում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին մեր բարեմաղթանքներն ու օրհնությունները՝ ցանկանալով աստվածաշնորհ խաղաղություն և բազում արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Աստված, հայցում քաջառողջություն և Տիրոջ բարեխնամությունը՝ Ձեր առաքելության անխախտ ընթացքի համար»:

Տեր Տիրան (ավազանի անունը՝ Սիմոն) քահանա Առուշանյանը ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին, Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1988թ. մայիսի 1-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ: 1988թ. ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» թեմայով: 1990թ. փետրվարի 18-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, (ներկայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի) Ս. Սարգիս եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1990-1991թթ. ծառայել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1991 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1997թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ:

2007թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն, 2016թ. փետրվարի 2-ին՝ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

2000 թվականից առ այսօր ծառայում է Արարատյան Հայրապետական թեմի Մալաթիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Դժբախտության պատճառով դուրս էի եկել երկրից, վերադարձա, ասում են՝ ոչ մի օգնություն չենք տալու․արցախցի (video) Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին բռնnւթյան ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավինյա՛ն, կոռուպցիայի հետ ի՞նչ կապ ունես․ Մանուկ Սուքիասյան (video) #ՀԻՄԱ․«Թքող Ալե՛ն» ու Նիկոլ,դուք «եղեռնամոլներ եք», որոնց դեմ մենք հայցեր ենք ներկայացնելու․ Իշխանյան (video) Ադրբեջանը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին․ Արմեն Այվազյան Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am