«Անհարկի շահարկել են Քյարամյանի անունը»․ ՔԿ-ն պարզաբանում է «Բագրատյանի կնոջ բիզնեսի» մասին

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել․

«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, ըստ ՀՀ ՔԿ-ի, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։

«Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։

Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։

Մասնավորապես, վարույթի շրջանակներում՝ դեռևս 2023 թ. նոյեմբերի 21-ին, որոշում է կայացվել դատահողաշինարարատեխնիկական, դատաէկոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հսկողություն իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի համապատասխան հասցեում գտնվող տարածքի նկատմամբ և կանխել նշված տարածքից ավազի ապօրինի արդյունահանումը, ինչպես նաև՝ արդյունահանման դեպք հայտնաբերելու պարագայում պահպանել դեպքի վայրը, այդ թվում՝ շահագործվող տեխնիկան, և այդ մասին հայտնել, ինչպես նաև դրան մասնակից անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

2024 թ. փետրվարին զննվել է Ռանչպար գյուղի՝ «Ա…» ՍՊԸ-ի կողմից շահագործվող տարածքը, որի արդյունքում ֆիքսվել է ավազի արդյունահանման փաստը և օգտագործված 8 միավոր տեխնիկա, որոնք առգրավվել են և ճանաչվել իրեղեն ապացույց։

Ներկայացված տեղեկատվության պահանջին ի պատասխան՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է «Ա…» ՍՊԸ-ի պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկը, համաձայն որի՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 54.743.318 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրինությունը պարտավորվել է Ռանչպար գյուղի նշված հասցեում գործունեություն չծավալել։ Ընկերությանը ներկայացվել են ճշտված հաշվարկներ՝ պատճառված գույքային վնասների և պարտավորությունների վերաբերյալ, արդյունքում՝ ընկերությունն ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկով արձանագրված գույքային վնասը՝ 54.743.318 ՀՀ դրամը, և հաշվարկված տույժերը և տուգանքները՝ ընդհանուր շուրջ 74.000.000 ՀՀ դրամի չափով։

Նախաքննությունը շարունակվում է։

Նկատի ունենալով, որ «Հետքի» վերոնշյալ հրապարակման մեջ տեղ են գտել տվյալներ՝ ընկերության կողմից վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս բացվելու, նախկին և նոր բացված տեղամասերից բեռնատարներով ավազի ապօրինի արդյունահանման մասին՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված այդ հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում կդարձվեն ստուգման առարկա»։

դիտվել է 387 անգամ
Լրահոս
ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am