Նորանկախ ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ է հայ մարզիկը մասնակցում ՕԽ կրակի փոխանցումավազքին

Հուլիսի 17-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում․

«Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։

Այս կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, Ֆրանկոֆոն երկրների Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Լուիզետ Ռենե Տոբին, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վերոհիշյալ պալատում տեղակայված Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնի տնօրինությունը, բազմաթիվ ֆրանսիացիներ։

Արարողության շրջանակներում Ֆրանսիայի սպորտային տարբեր ֆեդերացիաների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև շքերթ, որին հաջորդեց «Օլիմպիական խաղերը և Ֆրանկոֆոնիան» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսի բացումը։

Արարողության եզրափակիչ ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծեց պահի պատմականությունը, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է Հայաստանը ներկայացնող մարզիկը մասնակցում Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին։ Նա շեշտեց, որ պատահական չէ, որ պատմական այդ պահը տեղի է ունենում հենց Փարիզի օլիմպիական խաղերի շրջանակներում, ֆրանսերեն լեզվի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Վիլիե-Կոտրե պալատում, ինչը հերթական անգամ փաստում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների առանձնահատուկ և դարավոր բարեկամությունը։ Դեսպանը նշեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ խաղերը հյուրընկալող երկրի՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը կրակի փոխանցումավազքին խորհրդանշում է նաև Ֆրանկոֆոնիային և ֆրանկոֆոն արժեքներին Հայաստանի նվիրվածության ճանաչումը և ընդգծեց, որ 2018թ․ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո 2027թ․ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը լինելու են երկրորդ ամենամեծ միջազգային իրադարձությունը, որ Հայաստանը երբևէ հյուրընկալել է։

Եզրափակիչ ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիայի Սպորտի, Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի հարցերով նախարար Ամելի Ուդեա-Կաստերան և ԿԴՀ Սպորտի և ժամանցի հարցերով նախարար Դիդիե Բուդիմբու Նտուբուանգան։

Տեղեկատվություն․ Վիլիե-Կոտրե քաղաքը Ֆրանսիայի բացառիկ պատմություն ունեցող քաղաքներից է։ Վիլիե-Կոտրե պալատում է 1539թ․ Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա 1-ինը ստորագրել հրամանագիր, որով իրավական բոլոր ակտերում ֆրանսերենի գործածությունը դարձել է պարտադիր։ Բացի այդ, այս քաղաքում է ծնվել նաև ֆրանսիացի աշխարհահռչակ գրող Ալեքսանդր Դյուման։

2018-2022թթ․ ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անմիջական նախաձեռնությամբ, Վիլիե-Կոտրե պալատը վերանորոգվել և բարեկարգվել է, այնտեղ է տեղակայվել Ֆրանսերեն լեզվի միջազգային կենտրոնը։

Ս․թ․ հոկտեմբերի 4-ից 5-ը Վիլիե-Կոտրե պալատում է տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը»։

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն Հայերն էթնիկ զտnւմներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն, Ալիևի ելույթը մեզ համար ուղեցույց էր․ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Կոլումբիան ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ Ամենայն հայոց Կաթողիկոսը այցելել է Հնդկաստան #ՀԻՄԱ․ «Նիկոլին գցել են ծանր վիճակի մեջ․․․ ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրել էր, որովհետև․․․»․ Վարդանյան (video) Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am