Հաճախորդների մոլորեցո՞ւմ, կառավարման ճգնաժա՞մ. ինչպես է «Ինգո Արմենիան» փորձում շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաստինֆո


«Փաստինֆոն» գրում է.

«Ռուսաստանի դեմ կիրառված արևմտյան պատժամիջոցներն ուղղակիորեն ազդել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության վրա՝ ստեղծելով լուրջ խնդիրներ ոչ միայն ընկերության, այլև նրա ֆիզիկական և կորպորատիվ հաճախորդների համար։

Ինչ եղավ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս տարվա հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, ցանկում ավելացվել էին ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարզվեց՝ ցանկում ներառվել է նաև ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ» ընկերությունը։ ԱՄՆ-ն ևս միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։
«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռ 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը (Բաժնետոմսերը գնել է Ռուսաստանում գրանցված «Ինվեստ-Պոլիս» ՓԲԸ-ն է, որին ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանում գրանցված «Ինգոսստրախ» ԱԲԲԸ-ին)։

Իսկ սա նշանակում է, որ արևմտյան պատժամիջոցներն ազդում են նաև «Ինգո Արմենիա» ընկերության վրա։ Թեմային ավելի վաղ անդրադարձել «Հետք» պարբերականը, նաեւ «Փաստինֆո»-ն՝ արձանագրելով, որ արտերկրում խնդիրներ են առաջանում այս ընկերության ապահովագրությունների հետ։

Ինչպես են ազդում արեւմտյան պատժամիջոցներն ապահովագրական ընկերության վրա

Այստեղ գլխավոր խնդիրը վերաապահովագրությունն է։ Դեռևս 2023թ․ մարտին Եվրամիությունը հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների ցանկում էր նաև Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերությունը։

Թեպետ «Ինգո Արմենիա»-ն իր 2024թ. առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվության մեջ նշել է, թե ղեկավարությունն անում է ամեն ինչ վերաապահովագրության գծով նոր գործընկերներ ձեռք բերելու համար, բայց փաստացի իրավիճակը հետևյալն է՝ վերաապահովագրական որևէ խոշոր ընկերություն չի համագործակցի արևմտյան պատժամիջոցներո ցանկում ներառված ընկերության հետ։
Ինչու՞ է կարևոր վերաապահովագրությունը. վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ՝ Վերաապահովագրական ընկերությունների։ Դա հնարավորություն է տալիս խուսափել հետագա ֆինանսական խոշոր կորուստներից, պահպանել ընկերության ֆինանսական կայունությունը, ստանձնած ռիսկերը ճիշտ կառավարել։ Այլապես ֆինանսական խոշոր հատուցման պարտավորությունը կարող է ընկերությունը ծանր իրավիճակի հասցնել, այսինքն՝ հաճախորդն էլ հատուցում չստանալու ռիսկի առաջ է հայտնվում։

«Ինգո Արմենիան» փորձու՞մ է շրջանցել պատժամիջոցները

2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա մուտք գործեց 7-րդ ապահովագրական ընկերությունը՝ «ԷՖԵՍ»-ը, որ ուղղակիորեն կապված է նաև «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ։ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի միակ ուղղակի բաժնետերն է Հայաստանում գրանցված «Ինթելլիջենք մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը հավասարապես պատկանում է Լևոն Ալթունյանին (50%) և Արևշատ Մելիքսեթյանին (50%): Նշենք, որ Լևոն Ալթունյանին է պատկանում «Ինգո Արմենիա»-ի բաժնետոմսերի 25%-ը, իսկ Արևշատ Մելիքսեթյանը «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրենն էր՝ մինչ «ԷՖԵՍ»-ի հիմնադրումը։
Ապահովագրական նոր ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն տեղափոխվեց ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից՝ «Ինգո Արմենիա»-ում առաջացնելով կառավարման և սպասարկման ճգնաժամ։ Վերևում մատնանշված «Հետքի» հոդվածում նաև այս հարցին է մանրամասն անդրադարձ արվել՝ ողջամիտ կասկած հայտնելով, որ ապահովագրական նոր ընկերության հիմնադրումը, «Ինգո Արմենիա»-ի ապահովագրական պորտֆելի մեծ մասն աստիճանաբար այդ ընկերություն տեղափոխելով՝ փորձ է արվում շրջանցել արևմտյան պատժամիջոցները։

Այստեղ մի մեծ հարց էլ կա՝ արդյոք ստեղծված իրավիճակը չի՞ մտահոգում վերահսկող մարմնին՝ Կենտրոնական բանկին։ Ինչպե՞ս են կառավարվելու կամ վերահսկվելու ներկայում առկա ռիսկերը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am