Ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել՝ համարելով, որ պարտությունից հետո ճիշտը հեռանալն է ու հավաքականի համար նոր էջ բացելը։

Սաութգեյթի համար պարտություն է այն, որ Անգլիայի հավաքականը երկու անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու երկու անգամ էլ դարձել փոխչեմպիոն։

Սաութգեյթին կարելի է քննադատել, որ թիմում ունենալով այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ` չի կարողացել չեմպիոնություն նվաճել։ Բայց մյուս կողմից էլ՝ Անգլիայի հավաքականի համար աննախադեպ է 2 անգամ իրար հետևից Եվրոյի եզրափակիչ հասնելը։

Ամեն դեպում Սաութգեյթը հրաժարական տվեց, քանզի դա ժամանակակից աշխարհի ու Արևմուտքի խաղի կանոնն է։

Իրեն արևմտամետ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ոլորտում, հանձնել Արցախը, դարձել է հազարավոր զոհերի պատճառ, հանձնում է Հայաստանի տարածքները, մեր երկրի գոյությունը դրել է հարցականի տակ, բայց չի հեռանում։ Այն թեզը, թե, իբր, ինքը պատերազմում պարտվելուց հետո հրաժարական է տվել, դեմագոգիա է։ Ինքը մնացել է աթոռին ու ամբողջությամբ օգտագործել վարչական և այլ տիպի ռեսուրսները վերարտադրվելու համար։

Եթե Նիկոլը Սաութգեյթի դավանած արժեքների կրողը լիներ (տնաբույծ «արևմտամետները» այդպես են իրենք իրենց ներկայացնում), ապա առնվազն հրաժական կտար ու կհեռանար (արժանապատվություն ունենալու դեպքում՝ ինքնասպան կլիներ)։ Բայց Նիկոլը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ, որ աղքատությունն իր ու իր շրջապատի գրպանում հաղթահարելու ընթացքում թողնի ու հեռանա։

Նիկոլը հո «հարի՞ֆ» չէ, որ պետության հաշվին ապրելու իր երազանքը կիսատ թողնի։ Ինքը կառչած է աթոռից նաև այն պատճառով, որ վախենում է Սահակաշվիլու կողքին հայտնվելու հեռանկարից։ Ինքը գիտի, թե ինչեր է արել ու վախենում է։ Վախը բռնելու համար ակնկալիքների պայքար պետք է մղել՝ մի կողմ դնելով աջափսանդալային քաղաքական միավորներն ու բաժակաճառային դատարկաբանությունները։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Ինչ սպասել Թրամփից․ նոր որոշում Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական գործընթացներում ընթացակարգային որոշումները․ ՀՀ ներկայացուցիչ Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Իրանում հզոր պայթյուն է որոտացել․ կան հարյուրավոր տուժածներ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել. Մելոյան Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am