Բնակարանաշինության ծրագիրը, թե ծուղակ արցախցիների համար՝ Արցախի հարցը հիմնովին փակելու համար

Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցման նախագծերը։ Հատկանշական է, որ արցախցիները այս ծրագիրը անիրատեսական ու խնդրահարուց են համարում։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ արցախցիների համար բնակարանաշինության ծրագրի կարևորագույն խնդիրը քաղաքական մասն է, որն ամենաշատն է այսօր անհանգստացնում արցախցիներին՝ պայմանավարված այն հանգամանքով, որ պարտադրանք կա փոխել անձնագրերը։ «Դրա անունը դրել են ՀՀ քաղաքացիություն ստանալ, սակայն արցախցիներն այս ծրագրում տեսնում են ծուղակ՝ առ այն, որ այդպիսով իշխանությունները փորձում են արցախցիների ձեռքով փակելու Արցախի հարցը և հետագայում, անգամ այս իշխանությունների փոփոխման դեպքում և ազգային իշխանությունների իշխանավարելու պարագայում՝ շատ դժվար կամ առհասարակ անհնարին կլինի բարձրացնել արցախցիների իրավունքների կամ Արցախ վերադառնալու հարցը։
Այսինքն, սրանում բացակայում է վերադարձի բաղադրիչը, եւ շատ արցախցիներ կարծում են, որ եթե անգամ սա թեկուզ չկայացած, բայց սոցիալական ծրագիր է, ապա կհայտարարվեր, որ արցախցիներին տրվում է արժանապատիվ կեցության հնարավորություն՝ մինչև իրենց բնակավայրեր, տներ վերադառնալը։ Սա ընդունելի կլիներ,- ասաց արցախցի պատգամավորը»։

Անդրադառնալով դրա սոցիալական մասին՝ Հակոբյանը նշեց, որ այն չի կայանալու, և միայն մեկ նպատակ ունի՝ հայաստանցիներին ցուցադրելու կառավարության ղեկավարի, այսպես կոչված, «մեծ սերը»՝ արցախցիների նկատմամբ։
«Իրականում, երբ կարդում ես մանրամասները ակնհայտ է դառնում, որ արցախցիները հիմնականում բնակարան ձեռք չեն բերելու, իսկ նրանք ովքեր ձեռք կբերեն՝ ծանր ու անհասկանալի բեռի տակ են մտնելու, որից չեն կարողանալու դուրս գալ»։

Նախ, նրա դիտարկմամբ՝ հատկացվելիք գումարի չափը բավական ցածր է։ «Շրջանառվում է 5 մլն, ավելի հաճախ 3 մլն դրամը, ակնհայտ է, որ Երևանում որևէ մեկը հնարավորություն չի ունենա, անգամ մտածելու բնակարան գնելու մասին, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են այլ քաղաքներում կամ դրանց հարակից գյուղերում փոքրիկ տներ գնել՝ նրանք էլ չեն հաջողելու, քանի որ հասանելիք գումարով սեփական տուն գնելն անիրատեսական է, եթե անգամ հաջողվի որևէ հիփոթեքային ծրագրից օգտվել, միևնույն է, գյուղում ապրողը պետք է տնտեսություն ունենա ապրելու համար, ինչը ևս չի ստացվելու»։

Անդրադառնալով սահմանամերձ շրջաններում առաջարկվող 5 մլն դրամին՝ Հակոբյանն ընդգծեց, որ սա արդեն միջազգային օրենքների և կոնվենցիաների խախտում է, երբ պատերազմից բռնի տեղահանվածներին պարտադրում են վերադառնալ սահմանամերձ շրջաններ կամ պատերազմական գոտիներ։

«Ես հիմա չեմ կարող ասել, թե կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր դիտարկել են 5 մլն-ի ծրագրով սահմանամերձ շրջաններում ապրելը՝ այն դեպքում, երբ այնտեղի մեր հայրենակիցներն ամեն ինչ անում են այնտեղ չապրելու համար»։
Հակոբյանը նաև նշեց, որ մինչև քաղաքաշինության նախարարության կողմից ծրագրի ներկայացումը՝ դեռ մեկ ամիս առաջ զրուցել է շինարարական ընկերություններից մեկի տնօրենի հետ, ում առաջարկվել է տներ կառուցել արցախցիների համար։ «Սա իրականում բիզնես ծրագիր է, որտեղ «փայ» է մտնելու իշխանությունը։ Այսինքն, իրենց տված կոպեկներից էլ է փորձելու է օգուտներ քաղել՝ առաջարկելով շինարարական ընկերություններին տներ կառուցել։ Շատերը մերժում են ծրագրին մասնակցությունը, քանի որ այն չնչին գումարը, որով հնարավոր է բնակարաններ ձեռք բերել՝ այդ շենքները կլինեն անորակ, վտանգավոր բնակության համար։ Միաժամանակ, այդ շինարարական ընկերությունները չեն պարտրաստվում կոմունալ ծառայությունները տներին հասցնել, այսինքն, ջուր, գազ, լույս բերելու հարցերը լուծել, իսկ պետությունից ասել են, որ իրենք դա չեն էլ ապահովելու։ Այսինքն, սա հերթական դատարկ ծրագիրն է, որ իրենց բազմաթիվ չիրականացրածների շարքում։

Հետևաբար պնդում եմ, որ ծրագիրը չի իրականանալու, սա կարող է բացառապես փոքր աջակցություն լինել այն արցախցիներին, որոնք մինչև այժմ համարձակություն են ունեցել և հիփոթեքային ծրագրերով տներ են գնել։ Այս ծրագրով ստացած գումարը նրանք կուղղեն այդ հիփոթեքի մարմանը»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ Բայց մեզ մոտ ավելի կոշտ է լինելու ամեն ինչ. Փաշինյանը փորձելու է «ատմազկա» լինել Փաշինյանը պատեպատ է նետվում Կրճատել են աշխարհազորայինների գումարը «Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի» ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am