Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Երիցյան

15․07․2024 թ-ին «MediaNews» վերտառությամբ կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն, որի հեղինակը կայքին բնորոշ ձևով չհիմնվելով հավաստի ու արժանահավատ փաստական հանգամանքների վրա, էժանագին, կեղծ ու արատավորող տեղեկություններ է տարածել Արցախի Հանրապետության նախագահի հասցեին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը.

«Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում բացակայում են տնօրինողի նույնականացման տվյալները՝ այն տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։

Այս համատեքստում, չնայած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով «MediaNews» վերտառությամբ կայքը ենթակա է գնահատման որպես չնույնականացվող աղբյուր, իսկ նման աղբյուրից ստացած տեղեկությանն անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նման հայտարարությունների նպատակը, հնարավորինս կարճ անդրադառնամ դրան։

Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։

Երկրորդ՝ Արցախի նախագահը չունի և եբևէ չի ունեցել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին որևէ անձի նշանակելու իրավասություն, հետևաբար հայտարարությունն առ այն, իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է նախագահի հրամանագրով, մեղմ ասած իրատեսական չէ։

Արցախը լուծարելու վերաբերյալ հրաման Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել և ունենալ չէր էլ կարող։ Չնայած այս կապակցությամբ արդեն իսկ կատարել եմ բազմաթիվ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերստին պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Անդրադառնալով Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակելու նախապատմությանը՝ հանրությանն իրազեկեմ, որ վերջինս Արցախի բնակչության տարհանմանը չի մասնակցել՝ փոխարենը հայտարարելով, որ ընտանիքի հետ մնում է Արցախում։ Հաշվի առնելով իր հետ միասին նաև տասնյակ այլ բնակիչների Արցախը չլքելու հանգամանքը՝ ինչպես նաև այն, որ մնացած բնակիչներից միայն Գալստյանն ուներ հանրային ծառայության փորձ (զբաղեցրել էր պետական կամ հանրային այլ ծառայության տաբեր պաշտոններ), ուստի վերջինս համապատասխան իրավասու պաշտոնատար անձի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով՝ Արցախում մնացաց արցախցիների անունից ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու և նրանց շահերը ներկայացնելու նպատակով։

Վերոգրյալը խեղաթյուրող և հանրությանն այլ կերպ ներկայացնող լրագրողներն իրենց հիմարագին հայտարարությունների համար կրելու են ինքնուրույն պատասխանատվություն։ Հիշեք, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա։ Որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը»։

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Պատերազմի օրերին այս պետությունը ղեկավարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Սեյրան Օհանյանը՝ Արթուր Պողոսյանին 93.805.54 դոլար․ ԿԳՄՍՆ-ի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք» Արտակարգ դեպք Լոռու մարզում՝ հովիվը մահացել է, անասունները՝ սատկել Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Գյումրու ընտրությունների կրկնությունը համապետական ընտրություններին․ Բագրատյան (video) 20 հոգով ծեծել են, խոշտանգել են ու Նիկոլին ասել․․․ Գառնիկ Դանիելյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևի փաստաբան Նիկոլն ինչո՞վ վերադարձավ Կրեմլից․ Անդրանիկ Թևանյան (video) Տո այ Գեղարքունիքի տղա՛, Լևոն Քոչարյանի անունը չգիտե՞ս․ Արծվիկ Մինասյան (video) 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան (video) #ՀԻՄԱ․«Այ տակա՛նք, ա՛յ գյոռբագյոռ, լավ քո նմաններին որտեղից են գտել»․ Դանիելյանը ինքնատիրապուտը կորցրեց (video) Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին մեծ սխալ թույլ տվեց (video) «Այ հիմա՛ր Ալեն Սիմոնյան, արի ես քեզ հիմա կբացատրեմ»․ Հրանտ Բագրատյան (video) Էս ի՞նչ վերաբերմունք է Փաշինյանի նկատմամբ․ ձեզ անգամ Վահագն Ալեքսանյանը կնախանձի․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանի ուղեղը մթագնում է խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ ինչ է եղել․Սեյրան Օհանյան (video) ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը ստվերով 7 տարում թալանել է 60 միլիարդ․ Հրանտ Բագրատյան (video) Գլխիվայր շուռ եկած կանգառ՝ Երևանում. լուսանկարներ «Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ ԱՆԻՖ-ի գործի շրջանակներում արդյո՞ք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը Պատգամավորի նկատմամբ բռնությունը,հունիսի 12-ի լուսաձայնային նռնակները․ ու՞ր են մեղադրվող ոստիկանները (video) Լա՛վ լսեք խոշտանգման այս դեպքերը․․․ ինչպե՞ս հավատանք ձեր խոսքերին․ Լևոն Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am