Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։ Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,-այս մասին օրերս հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Առաջին հայացքից սովորական դիվանագիտական հայտարարություն է և, որ ամենակարևորն է` երկու կողմերին փոխզիջման կոչ անող։ Բայց սա միայն առաջին հայացքից, և այս հայտարարությունն իրականում Հայաստանին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է։

ԱՄՆ-ում սովոր են անգամ ամենաաղետալի որոշումները փաթեթավորել այնպես, որ շարքային ընթերցողի համար այն կարող է անգամ դրական մի բան թվալ։ Միայն մեզ հետ կապված մի քանի օրինակը ցույց կտան, թե ինչի մասին է այս հայտարարությունը։

2018 թվականին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե պետք է Հայաստանում հրաժարվեն պատմական կաղապարներից, ինչը նոր հնարավորությունների դուռ կբացի։ Հետո պարզվեց, որ «պատմության կաղապարներ» գեղեցիկ ձևակերպման տակ իրականում թաքնված էր Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը և Արցախի հարցում Ադրբեջանի պահանջները բավարարելը։

2022-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քավորությամբ տեղի ունեցած հանդիպումներից հետո ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ: Հետո պետք է Հայաստանում հասկանային, որ Արևմուտքի քավորությամբ «նշաձողի իջեցում» տերմինի տակ պետք է հասկանալ Արցախի հայաթափում և պետական ինսիտուտների լուծարում։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն քարոզվում է այսպես կոչված Միջին միջանցքի գաղափարը, որը պետք է անցնի Ադրբեջանով և Հայաստանով։ Միջին միջանցք անվան տակ Արևմուտքն իրականում փորձում է կյանքի կոչել Ադրբեջանի կողմից այդքան պրոպագանդված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որի մասով, ի դեպ, Հայաստանի համաձայնությունն արդեն կա, ու սրա մասին մենք խոսել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։

Վերջին ամենաթարմ օրինակն Արևմուտքի կուլիսային քավորությամբ այսպես կոչված դելիմիտացիայի գործընթացն էր, որն իրականում Տավուշից հողերի հանձնման և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից մեկի աշխատանքների խաթարման մասին էր։ Ադրբեջանը չտվեց ոչինչ Հայաստանի այս քայլերի դիմաց։ Բայց կարևորն այն է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ողջունեցին այս գործընթացը և անունն էլ դրեցին դելիմիտացիա։

Այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն քաղաքական փաթեթավորման գիտակներ են, ու այն, ինչ իրենք անվանում են «փոխզիջում», իրականում միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Փաստորեն, հիմա ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Միլլերը հայտարարեց առաջիկայում Հայաստանի կողմից սպասվող ծանր զիջումների մասին, բայց որպեսզի հայ ժողովրդի տրամադրությունը չընկնի, անունը կդնեն «փոխզիջում»։ Սիմվոլիկ մի քայլ էլ կանեն, որպեսզի քարոզչական դաշտում ասելիք լինի։ Օրինակ, Սյունիքով Ադրբեջանին միջանցք հանձնելու դիմաց Ադրբեջանն էլ կհայտարարի, թե այդ միջանցքով իր մեքենաները կերթևեկեն 60 կմ/ժ արագությամբ, ոչ ավելին։ Էլ ինչ զիջում է պետք, որպեսզի Հայաստանում ապրեն ուրախ և երջանիկ։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 93 անգամ
Լրահոս
ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am