Արամ Հովհաննիսյանը հրաժարվե՞լ է տարեկան աշխատավարձից, թե՞ մոռացել հայտարարագրել այն

ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը 2023 թ-ի ընթացքում Հրաչյա Հովհաննիսյանից նվիրատվություն է ստացել Արտաշատ համայնքում գտնվող անշարժ գույք։ Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատի համայնքապետի խորհրդականն է, ամենայն հավանականությամբ՝ Արամ Հովհաննիսյանի որդին։

2023 թ-ի տարեկան հայտարարագրում տարեսկզբին Արամ Հովհաննսյանը հայտարարագրել է նաև Արարատի Լանջազատ համայնքում տարբեր տարիներին գնած և նվիրատվություն ստացած 3 այգետնակ, Արտաշատում գտնվող և 2011-ին ժառանգություն ստացած անհատական բնակելի տունը, հասարակական նշանակության շինությունը և բազմամյա տնկիները, որ ժառանգություն է ստացել 2016-ին։

Հատկանշական է, որ տարեվերջին նա չի հայտարարագրել ոչ Լանջազատի ամառանոցները, ոչ էլ Արտաշատում նվիրատվություն ստացած անշարժ գույքը։ Դրանց վաճառքի կամ վաճառքից ստացված եկամուտի մասին տեղեկատվություն հայտարարագրում նույնպես չկա։

Հայտարարագրել է տարեվերջին բանկային հաշվին եղած ավելի քան 17մլն 575 դրամը և 25 մլն դրամ կանխիկ գումարը։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վերցրած վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 42,5 մլն դրամ

Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակվել է 2023 թ. հունվարի 9-ի որոշմամբ, սակայն ՆԳՆ-ում աշխատանքի դիմաց ստացած վարձատրության մասին տեղեկատվությունը բացակայում է հայտարարագրում։ Փոխարենը նա միայն հայտարարագրել է «Արդինբանկ»-ից ստացած 4 մլն 603 հազար դրամ փոխատությունների դիմաց տոկոսը։

«Փաստինֆոն» ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանից փորձեց ճշտել, թե Հովհաննիսյանը հրաժարվե՞լ է տարեկան աշխատավարձից, թե պարզապես վրիպակ է տեղի ունեցել հայտարարագիրը լրացնելիս։

Սարգսյանն ասաց, որ Հովհաննիսյանն այս պահին արձակուրդում է, ուստի առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։

դիտվել է 737 անգամ
Լրահոս
Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub Ու՞ր են ընդդիմադիրների մեքենաները․ 2,5 ամիս է չե՛ք վերադարձնում․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատիժն անխուսափելի է․ Իրանն ու Ռուսաստանը պատժելու են․ Հայկ Նահապետյան (video) Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս Սուքիասյանը լրագրողին ասում է՝ գնա Սիրիա, ինքը գնում է Մոնտե Կառլո․ Էդգար Ղազարյան (video) Աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը, բայց դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներ են, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր ճանաչվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am