«Սա զզվելի է». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։
ԱՄՆ նախագահն իր հրապարակային ելույթում ասել է, որ միջադեպի մասին իրեն տեղեկացրել են Գաղտնի ծառայության և Ներքին անվտանգության աշխատակիցները, սակայն մանրամասները դեռ ճշտվում են։
«Ամերիկայում նման բռնություններին տեղ չկա,-ասել է ԱՄՆ նախագահը,-Դա զզվելի է։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու պետք է միավորենք այս երկիրը։ Դուք չեք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մենք չենք կարող այդպիսին լինել: Մենք չենք կարող դա ընդունել»: