Ջերմուկը ոտքի է կանգնում, այս պահին անվտանգ է, բայց եթե մարդիկ վախենում են այստեղ հանգստանալ… հաշվի առնելով ժամանակները, Երևանի կենտրոնում էլ անվտանգ չէ. Ջերմուկի փոխհամայնքապետ

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ անցան հայկական որոշ տարածքներ՝ ինչպես Սյունիքում, այնպես էլ՝ Վայոց ձորում ու Գեղարքունիքում։ Թշնամին այդ ժամանակ դիրքավորվեց Ջերմուկի տարածքում։

Ադրբեջանի հարձակման ժամանակ Ջերմուկ քաղաքում հանգստանում էին հազարավոր զբոսաշրջիկներ, այդ թվում՝ արտերկրից։ Թշնամին երբ կրակել էր քաղաքի ուղղությամբ, զբոսաշրջիկներին տարհանել էին, հարձակման ժամանակ Ջերմուկում եղել էր նաև արտասահմանցի լրագրող, որ օրեր անց կադրեր էր հրապարակել։

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկում վնասվել էին ոչ միայն շենք-շինություններ, այլ նաև ճոպանուղին, որը մինչև այսօր չի վերականգնվել:

168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն ասաց, որ չնայած դրան Ջերմուկն աստիճանաբար ոտքի է կանգնում, և նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի Ջերմուկում զբոսաշրջիկների թիվը որոշ չափով ավելացել է։

«2022 թվականի ագրեսիայից հետո, թշնամու կողմից այս ուղղությամբ որևէ ագրեսիա չի եղել։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելացել է, իհարկե, չունենք այն թիվը, որը ցանկանում ենք, բայց հուսանք, որ աստիճանաբար այցելուների թիվը կավելանա, աճը նկատելի է։

Ջերմուկը ոտքի է կանգնում, ցանկալի է, որ այդ ամենն ավելի արագ տեղի ունենար, բայց դե հասկանալի է, այստեղ այցելելու համար ՀՀ մեր քաղաքացիների մեջ դեռևս որոշակի էմոցիաներ կան, որոնք մնացել են 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո, որոնք դեռ պետք է հաղթահարել»,- նշեց Ջերմուկի փոխհամայնքապետը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին քաղաքում առողջարաններ կան, որ լեփ-լեցուն են, որոշները զբաղված են՝ 70, որոշներն էլ՝ 20 տոկոսով։

«Ջերմուկն այս պահին ակտիվ շարժի մեջ է։ Եթե մարդիկ վախենում են գալ ու այստեղ հանգստանալ, ի՞նչ կարող եմ ասել։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ անվտանգ է, մեկ անգամ էլ եմ ասել իմ հարցազրույցում, որ հաշվի առնելով ժամանակները՝ Երևանի կենտրոնում էլ անվտանգ չէ։

Իհարկե, մեր ցանկությունն է, որ Ջերմուկում լինի զբոսաշրջային այն պիկը, որը կար մինչև 2022 թվականի ագրեսիան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Փոխհամայնքապետը նաև պարզաբանեց, թե ինչու չի աշխատում ճոպանուղին.

«Ճոպանի խնդիր կա, դրա գնման համար գումարը հատկացվել է Կառավարության կողմից։ Ճոպանը պետք է գնենք արտերկրից, հիմա գնման գործընթացում ենք, գնումների ընթացակարգը մեզ մոտ և արտերկրում տարբեր է, մեր և նրանց օրենսդրությունները տարբեր են։ Հունվար-փետրվարի ձմեռային համահայկական խաղերին ընդառաջ ճոպանուղին պատրաստ կլինի»,- եզրափակեց Վարդան Սարգսյանը։

Ի դեպ, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը կրկին իր նկրտումներն էր հայտնել հայկական տարածքների, այս դեպքում՝ Ջերմուկի վերաբերյալ։

Ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա ասել էր, թե իբր «Ջերմուկ քաղաքն Ադրբեջանինն է եղել»։

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար. ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։

Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը»,- իր իրական նպատակները Հայաստանի նկատմամբ չթաքցնելով՝ ասել էր Ալիևը։

Դեռ այն ժամանակ Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը 168.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի հնչեցրած խոսքը.

«Նման երկրի նման նախագահն իր քարոզչությունն է իրականացնում, մենք մեր կյանքով ապրում ենք ու մենք մեր տարածքում ենք ապրում։ Այդ տարածքի մի մասն Ադրբեջանի կողմից զավթված է, և հույս ունենք, որ, վաղ թե ուշ, մենք մեր տարածքը կվերադարձնենք, թե ինչ ճանապարհով, սա արդեն ես չեմ որոշում։ Ալիևի ամեն ասածին ուշադրություն չենք դարձնում, մեր հողում, մեր կյանքով ապրում ենք՝ մեր հող ու ջրին կպած»։

Այսօր էլ ջերմուկցին ապրում է իր հող ու ջրին կպած՝ սպասումով, որ վաղ թե ուշ Ադրբեջանի զավթած տարածքը վերադարձվելու է:

դիտվել է 619 անգամ
Լրահոս
Ալենն «ասել է՝ մեծ հաճույքով կգնամ եկեղեցի, աջ ու ձախ կթքեմ»․ Էդգար Ղազարյան (video) Փաշինյանը լա՛վ գիտի՝ Հրայր Թովմասյանի անկախ կարծիքն ինչ ազդեցիկ է լինելու․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Հիմա շնորհակալություն մի հայտնեք, վերջում եք հայտնելու․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին (video) Մեռելոցի առթիվ եկել եմ ԱԺ, թող գան, եթե հետս խոսելու բան ունեն. Սրբազանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ է խոսել Բագրատ Սրբազանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․ ԱԺ-ում նա մանրամասներ հայտնեց (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանական ԶՈՒ-ի կուտակումը Կապանի հատվածում և Մուրի այցը Բաքու․ գնդապետ Հովհաննիսյան (video) Բագրատ Սրբազանն ու կողմնակիցները մտան ԱԺ (video) Կգնա՛ս Կիրանց, գյուլլի բերան կանգնած երեխեքից ներողություն կխնդրես․ Մամիջանյանը՝ Փաշինյանին (video) Քոչարյան Անդրանիկի ցինիկ պատասխանը Միքայել Աջապահյանին (video) Մալիշկա գյուղում վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնին ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է Վարչապետի հիշատակած «քաղաքների անվտանգության ինդեքսի» տվյալներն արժանահավատ չեն. civilnet.am Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am