Արցախի հայաթափումը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է․․

Հայաստանի իշխանության ակտիվ աջակցությամբ՝ Հայաստանին բերած ահավիրքներին զուգընթաց, օրակարգ է մտցվել ադրբեջանական փախստականներին Հայաստանում բնակեցվելու հարցը։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների  նպատակը մեկն է՝ արցախցիների հարցը հանել օրակարգից։ Ադրբեջանին անընդհատ պահել պահանջողի դերում, իսկ Հայաստանը, քավ լիցե, ոչ մի պահանջ չունի։ Մոռացության է մատնվել անգամ երեք հարյուր հազարից ավելի հայ փախստականները, որոնք Բաքվից ու Ադրբեջանի տարբեր շրջաններից մի շապիկով են եկել Հայաստան։ Հայաստանի իշխանության ղեկավարն արդեն ընդունել է, որ Հայոց պատմություն գոյություն չունի , կա Հայաստանի պատմություն, որը 6 տարի է , ինչ ստեղծվել է իր պաշտոն ստանձնելու  հետ։ Հեռու չէ այն ժամանակը, որ կասի՝ Հայաստանի պատմություն գոյություն չունի, կա միայն Ադրբեջանի պատմություն, դրա համար ստեղծում է բոլոր հիմքերը։ Այն որ Ադրբեջանը կարող է խոսել փախստականներին Հայաստանում բնակեցնելու հարցը, իսկ Հայաստանի իշխանությունը ձայն չի հանում, հենց դրա վկայություններից մեկն է։ Ադրբեջանի 300 հազար փախստականներին հակակշռում են 300 հազար և ավելի հայ փախստականները, որոնց մասին արդեն մոռացվել է, որովհետր Ադրբեջանն ու Հայաստանը սինխրոն մի ողջ Արցախ են հայաթափել։ Արցախի հայաթափումը, որը քաղաքակիրթ աշխարհի ամոթն է, Ադրբեջանն ու նույն փութաջանությամբ Հայաստանը, պատմության արխիվն են նետում։ Հայաստանի իշխանությունը մի ձայն անգամ չի հանում՝  հայաթափված արցախցիներին իրենց տուն վերադարձնելու պատմական հարցի վերաբերյալ։  Թե ինչ են բանակցում՝ մարդ անգամ չի հասկանում։ Նպատակը մեկն է՝ ինչպե՞ ս հանձնել, ինչպե՞ս խաբել սեփական ժողովրդին, որ նա միայն  սեփական տնից վռնդվելուց իմանա, որ երկիր է կորցնում։

Ինչևէ, Իրանն է արդեն բարձրաձայնում արցախցիների սեփական օջախ վերադառնալու հարցը։ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարում է, որ  «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»: Սա ապտակ է առաջին հերթին Հայաստանին։ Որովհետև դա պիտի ասեր Հայաստանի իշխանության վերին աթոռին կառչածը ու ոչ թե մի անգամ, այլ օրը հազար անգամ․․․ Դրա փոխարեն նա օրը հազար անգամ իշխանական տարբեր խողովակներով հնչեցնում է արցախցիների ծտափայ օգնություն տալու  ու փախստական ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու խնդիրը։ Օրը հազար անգամ խոսում ու փիար է անում Հայաստանի տարածքները միակողմանի զիջելու ու ինչ որ բանակցություն կոչվող «դզել - փչելու» վերանորոգման կետերում։ Օրը հազար անգամ՝ տարբեր խողովակներով, Հայաստանի բնակչությանն ահաբեկում է ադրբեջանական պատերազմով։ Պարզ թվաբանություն է՝ ինչքան կկարողանամ կհանձնեմ, ինչքան էլ չեմ կարողանա, Ադրբեջանը պատերազմով կվերցնի։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Գեղամ Մանուկյանի կոշտ պատասխանը՝ թուրքերի ու ադրբեջանցիների պարգև Ալեն Սիմոնյանին (video) Азербайджан и Турция празднуют годовщину бакинской резни армян 1918 года ԱՄՆ-ն և Բրիտանիան մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Իրանին. Bloomberg Փաշինյանն Ալիևին ասում է՝ ինչ գյուղ ուզում եք տամ, մենակ թե․․․ Հայկ Մամիջանյան (video) Հավաքն այսօր չի կայանա ՌԴ փոխվարչապետի ակնարկը․ Ապաշրջափակումը հնարավոր է «նոյեմբերի 9»-ի շրջանակներում (video) Բաքվից էլ կարող են հարձակվել հրթիռներով, բայց մենք մի խնդիր ունենք․ Անդրանիկ Քոչարյան (video) Ավինյանը հունից դուրս եկավ․․․ (video) Обозреватель Bild Юлиан Рёпке: «У Украины остался только один шанс!» Ամերիկյան փողերը Հայաստանի համար հերթական կաշառքն են Փաշինյանի թիմին.«Ռիբար» տելեգրամ Շոուի իմաստը պարզ է Մակրոնը չի՞ գալու Օվերչուկի հայտարարության հետքերով Արշակ Սրբազանի ազդեցիկ քարոզը (video) ՀՀ-ն, ի տարբերություն տրանսգենդերների մրցույթի, դավաճանների մրցույթին կարող է ուղարկել ոչ թե մեկ մարդ, այլ մի ամբողջ թիմ. Գևորգ Բարսեղյան Ինչո՞ւ է Երեւանի փողոցներն ամեն անձրեւից հետո «ջրհեղեղի» վերածվում․ ի՞նչ է ասում Ավինյանը (video) Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ ուզում է հասնել խաղաղության նախքան COP29-ը. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն ու իր բնակչության, Ֆրանսիան շարունակելու է համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆրանսիայի ԱԳ նախարար Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում Օվերչուկը` երկաթգիծը վերականգնելու մասին (video) Նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել Հայաստանն օր առաջ պատրաստ է ստորագրել․ Արարատ Միրզոյան Արցախցի երեխաներին Հունգարիա տանելու ծրագիրն օր առաջ պետք է կանգնեցվի. Տիգրան Քոչարյանը` Տեր Վրթանեսին Ճանապարհ չզիջելու համար ծեծել են իրար, ապա՝ կրակել Հունգարիայի վարչապետն անակնկալներ է խոստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am