«Էյր Արաբիա»-ն Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ է նախաձեռնում

Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորի` «Էյր Արաբիա» (Air Arabia) ավիաընկերության հետ փոխկապակցված արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ) ՍՊԸ-ն դիմել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է ընկերության և Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Պատճառը լուծարման փուլում գտնվող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ընկերության հետ կապված ֆինանսական վեճն է:

Հիշեցնենք, որ հայկական ազգային ավիափոխադրողը գրանցվել է 2021թ. դեկտեմբերին, իսկ 2022թ.-ի հուլիսին մեկնարկել են կանոնավոր չվերթները: Սակայն մեկուկես տարի անց՝ 2024-ի հունվարին «Ֆլայ Արնա»-ն դադարեցրեց իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով:

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, իսկ 49%-ը՝ արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը, իսկ 2 %-ը պատկանում է լիբանանահայ գործարար Վարուժան Ներգիզյանին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ում: Ավելի ուշ քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել ԱՆԻՖ-ում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելու և առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու փաստերով:

2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը և կորպորատիվ կառավարմանը:
2024թ. մայիսի 23-ի կառավարության նիստում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ- 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնվեց Պետգույքի կառավարման կոմիտեին՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացնելու նպատակով:

Հայաստանի դեմ նախաձեռնվող հերթական միջազգային վարույթի հետ կապված NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին:

Ի պատասխան՝ Գրասենյակի՝ Միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունից հայտնել են, որ «Էյր Արաբիա»-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

Խնդրի շուրջ NEWS.am-ը հարցմամբ դիմել է նաև «Էյր Արաբիա»-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:

 

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերից հրաժարումը. Իշխան Սաղաթելյանը` հետևանքների մասին Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով ՀՀ-ն չի մասնակցելու ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան. Պեդրո Զարոկյան Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ նորմայից բարձ Թրամփը հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարի հրամանագիր կստորագրի Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Սփյուռքահայ գործարար Սևակ Արզարունին մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության համար Ու սա դեռ սկիզբն է...Առաջին անգամ զգացի, որ էլ ասելու բան չկա Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. Ղազարյան Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Փետրվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 7-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Փետրվարի 6-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am