Դատախազը պահանջեց մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին․ Iravaban.net

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ hուլիսի 12-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։


Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ հանրային մեղադրող, դատախազ Կորյուն Սերոբյանը։


Հանրային մեղադրողն իր խոսքում շեշտեց այն հանգամանքը, որ մեղադրյալների նկատմամբ դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդում հարուցելիս հաշվի են առնվել քրեական օրենսդրության հետազոտության կանոնները։

Մեղադրանքի փաստական հիմքերն ու գործողությունները կրկին չներկայացվեցին՝ հաշվի առնելով, որ դրանց հրապարակման անհրաժեշտությունն առկա չէ և դատավարության մասնակիցներին արդեն իսկ հայտնի է։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ ինչպես մեր պետության, այնպես էլ քաղաքացիների համար, կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում իրական սպառնալիք է պետության տնտեսության զարգացման, պետական յուրաքանչյուր ապարատի բնականոն գործունեության, օրենքի և իրավունքի գերակայության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի պահպանման և, ի վերջո, արդարադատության հաստատման, դրա վերականգնման համար»,-նշեց նա։

Դատախազն իր ելույթում կարևորեց նաև այս գործով տեսաձայնագրման ապահովումը, ինչն ի սկզբանե մեղադրյալների առարկությամբ չի իրականացվել։

«Եթե նկատեցիք, մեղադրյալների ցանկությամբ սույն դատաքննությունը տեսաձայնագրությամբ չհեռարձակվեց, ինչը, սակայն, կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ, որպեսզի հանրության լայն շրջանակները տեղեկացված լինեին դատաքննության մասին, որը ևս կունենար մեծ նշանակություն այն պաշտոնատար անձանց համար, ովքերմտածել են, որ կարող են թույլ տալ կոռուպցիոն արարքներ և չպատժվել։

Հենց այս նպատակն էի հետապնդում նաև ես, ինչով պայմանավորված չէի առարկում, որպեսզի ԶԼՄ ներկայացուցիչների կողմից տեսաձայնագրությամբ հրապարակվեր այս դատաքննության ընթացքը։ Այնուամենայնիվ, արդարության համար պետք է նշեմ, որ կան դատական նիստեր, երբ նույն ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանվել են, և ես ինքս նկատել եմ, որ դատական նիստի ավարտից հետո համացանցում տարածվել են հիմնական դատալսումների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները»,-ասաց նա։

Հանրային մեղադրողն ընդգծեց, որ մեղադրողներին վերագրվող արարքները բաժանվում են 2 խմբի, մի խումբը վերաբերում է կաշառք տալուն, ստանալուն, կաշառքի միջնորդությանը, կաշառք ստանալուն օժանդակելուն և պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս խումբը վերաբերում է իրական ազդեցությունն օգտագործելով ապօրինի վարձատրություն ստանալուն, տալուն և դրանց հանցակցելուն։

Խոսելով առաջին խմբի մեջ ներառված հանցանքների մասին՝ հանրային մեղադրողն իր վերլուծությունը ներկայացրեց մեղադրյալ Անդրանիկ Փիլոյանի կողմից հիփոթեքային վարկի տեսքով ձեռք բերված ջեռուցման համակարգի դրվագի մասին։ Գործողությունը կատարվել է Հրաչյա Երեմյանի կողմից, վերջինս նշել էր, որ կաթսայի ու սարքավորումների ընդհանուր գինը կկազմեն 750-800 հազար դրամ։

«Դատարանում Հրաչյա Երեմյան մասամբ պնդել է նախաքննական ցուցմունքը և հայտնել, որ նախաքննության ընթացքում գտնվել է հուզված վիճակում, ասել է, թե իբր ամբողջ գումարը տվել է Անդրանիկ Փիլոյանին, սակայն չի ասել, որ 400 հազար դրամը Անդրանիկ Փիլոյանն իրեն տվել է վարորդի՝ Վահանի միջոցով։ Պնդել է, որ անորակ դետալները վաճառել է 270 հազար դրամով, 30 հազար դրամ ավելացրել է և 300 հազար դրամ տվել Աշոտ Հակոբյանին։ Կաթսայի և մյուս դետալների նկարներն ուղարկվել են Անդրանիկ Փիլոյանին»։

Դատարանում ցուցմունք տալիս մեղադրյալ Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ Հրաչյա Երեմյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում վերջինս 490 հազար դրամով գնել է որակյալ դետալներ, իսկ Երեմյանն այդ գումարը մաս-մաս վերադարձրել է իրեն։

«Մեղադրյալների ցուցմուքներում առկա են էական հակասություններ․ Անդրանիկ Փիլոյանը նշում է 200 հազար դրամ դետալները խանութ վերադարձնելու մասին, Հրաչյա Երեմյանը պնդում է՝ դետալներն ինքն է անձամբ վաճառել 300 հազար դրամով և մաս-մաս տվել Աշոտ Հակոբյանին, իսկ Հակոբյանը նշում է, որ 490 հազար դրամ է տվել իրեն Հրաչյա Երեմյանը, որով էլ գնել է որակյալ դետալներ»,-ասաց հանրային մեղադրողը։

Նա ներկայացրեց նաև նշված դրվագների վերաբերյալ մեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք հակառակ պատկերն են ստեղծում։

Հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 9-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Նիկոլը մինչև հիմա վախենում է Հրայր Թովմասյանից․ Հրանտ Բագրատյան (video) Կարո՞ղ է էս հա՛մ սոխը կերավ, հա՛մ բռնաբարվեց, հա՛մ՝ երկիրը տվեց․ Անժելա Թովմասյանն անեկդոտ պատմեց (video) Հանրային պաշտպանն ինձ հետ չի քննարկել իմ պաշտպանությունն իրականացնելու հարցը․ Հրայր Թովմասյան (video) Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են. MediaHub 34-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ, սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել Ու՞ր են ընդդիմադիրների մեքենաները․ 2,5 ամիս է չե՛ք վերադարձնում․ Գառնիկ Դանիելյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատիժն անխուսափելի է․ Իրանն ու Ռուսաստանը պատժելու են․ Հայկ Նահապետյան (video) Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար Ալե՛ն, քո մորից չէր կարող նորմալ մարդ ծնվել․ Հրանտ Բագրատյան (video) Իրանցի տղամարդը էքսկավատորի ամբարձիչով դիպել է 40-ամյա տղամարդուն․ վերջինը հիվանդանոցում մահացել է Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Yandex-ի վարորդը «ոչխար է» անվանել Լիա Զախարյանին, նրա հետևից մտել բնակարան (video) Նոր բնակարան, 19 մլն աշխատանքի վարձատրություն․ ինչ ունեցվածք ունի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Նոր փղանոց ենք բացում․ Ավինյանի հերթական բոցը (video) Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան «Ես ողջ եմ, կգամ ու կասեմ ...». մի քանի օր Սևանում որոնվող տղամարդը զանգահարել է Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի կուսության ազգանունը վերցրել է (video) Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ավելի քան 450 ՀԿ է գրանցվել. Կոբախիձե Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Հենց հիմա ոստիկանությունը պետք է մտնի ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հետևից․ Էդգար Ղազարյան (video) Բրյուսովի շենքն են ուզում․ Խաչատուր Սուքիասյան՝ ի՞նչ կա մտքիդ․․․ դասախոս (video) Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքասպանություն է գործել Արցախի պաշտոնյայի նախկին փեսան․ Tert.am Ով ասում է՝ ռուսներն են տվել Արցախը՝ անասուն է․․․ Հրանտ Բագրատյան (video) Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am