Հիանալի էր Նիկոլի պատասխանը իր «ցավը տանողին». արժանի էր, բացահայտ մերժեց խնդրանքը… Նիկոլն ինչ անում է սրանց հետ, քիչ է անում. Գագիկ Համբարյան

Գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Նիկոլ Անհողը ինչ անում է, լավ է անում սրանց

Կապիտուլյանտը գնացել էր Գեղարքունիքի մարզի Վարդենուտ գյուղ, որի 110 հեկտար հողերը կառավարությունը գերակա շահի անվան տակ ինչ-որ ներդողի է տալիս ու քառակուսի մետրը 345 դրամով փորձում է «խլել» գյուղացիներից…

Գյուղացիները բողոքում են այդ որոշման դեմ, բայց Նիկոլին տեսնելուց, զարմանալիորեն սկսեցին ծափահարել…

Ավելին, գյուղացիներից մեկը, որն ավելի ճիշտ է ասել՝«գեղցի» էր, ասեց.«Դուք մեր վերջին հույսն եք, պարո՛ն Փաշինյան, նորմալ փոխհատուցում տվեք, որ մարդիկ սովից չմեռնեն: Էդ գյուղը կկործանվի, ցավդ տանեմ: Քո խղճով…»

Հասկանում եք չէ՞՝ ինչի հետ գործ ունենք…. Մի քծնող և նողկալի զանգվածի, որն իբր չի հասկանում, որ այս հողային «ռեկետի» հեղինակը իրենց կուռք Նիկոլն է ու վերջինիս տեսնելով՝ սկսում են «կապիկ» խաղալ, թե բա՝ «Փաշինյան, ցավդ տանեմ, դու մեր վերջին հույսն ես»…

Այս «գեղցին» շատ լավ գիտի, որ հենց իր սիրելի Փաշինյանն է այս որոշումը կայացրել, որ նրա պատճառով է, իր ասելով, որ նորմալ փոխհատուցում չի տրվում, որ մարդիկ սովից այդ պատճառով չմեռնեն, որ գյուղը կառավարության ղեկավար Նիկոլի որոշման արդյունքում կկործանվի, բայց ստորանում է նրա առաջ, նսեմանում ու քծնում…

Զզվելի էր…

Հիանալի էր Նիկոլի պատասխանը իր «ցավը տանողին». արժանի էր, բացահայտ մերժեց խնդրանքը…

Նիկոլն ինչ անում է սրանց հետ քիչ է անում… Այս անհայրենիք զանգվածը, որի համար Արցախն ադրբեջանական հող է, և նրանք ծպտուն չհանեցին, երբ իրենց սիրելի կուռքը Արցախը նվիրում էր Ալիևին, շատ ճիշտ վերաբերմունքի է արժանանում Նիկոլի կողմից…

Տղեքն էին ափսոս, որ հազարներով զոհվեցին և վիրավորվեցին սրանց համար…»:

դիտվել է 1074 անգամ
Լրահոս
Դատավորներն իրենք են սկսել հաղորդում ներկայացնել Մահացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը Ես հիմա գտնվում եմ Սոֆուլու գյուղում,որը պետք է հանձես Ադրբեջանին, ե՞րբ պիտի հանձես և ե՞րբ պիտի դրա մասին ասես ժողովրդին. Գնդապետ Մախսուդյանը դիմել է Փաշինյանին Գերմանիան զգուշացնում է. Ռուսաստանն ունի ժամեր՝ հրադադարին համաձայնելու համար Երեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիան Ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց Մհեր Մելքոնյան. Այսօր էլ Շիրակի մարզի շատ ու շատ գյուղերում իրավիճակը շարունակում է վատթարանալ Պատերազմի օրերին այս պետությունը ղեկավարություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է. Սեյրան Օհանյանը՝ Արթուր Պողոսյանին 93.805.54 դոլար․ ԿԳՄՍՆ-ի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է․ «Հետք» Արտակարգ դեպք Լոռու մարզում՝ հովիվը մահացել է, անասունները՝ սատկել Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ Գյումրու ընտրությունների կրկնությունը համապետական ընտրություններին․ Բագրատյան (video) 20 հոգով ծեծել են, խոշտանգել են ու Նիկոլին ասել․․․ Գառնիկ Դանիելյան (video) #ՀԻՄԱ․ Ալիևի փաստաբան Նիկոլն ինչո՞վ վերադարձավ Կրեմլից․ Անդրանիկ Թևանյան (video) Տո այ Գեղարքունիքի տղա՛, Լևոն Քոչարյանի անունը չգիտե՞ս․ Արծվիկ Մինասյան (video) 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան (video) #ՀԻՄԱ․«Այ տակա՛նք, ա՛յ գյոռբագյոռ, լավ քո նմաններին որտեղից են գտել»․ Դանիելյանը ինքնատիրապուտը կորցրեց (video) Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին մեծ սխալ թույլ տվեց (video) «Այ հիմա՛ր Ալեն Սիմոնյան, արի ես քեզ հիմա կբացատրեմ»․ Հրանտ Բագրատյան (video) Էս ի՞նչ վերաբերմունք է Փաշինյանի նկատմամբ․ ձեզ անգամ Վահագն Ալեքսանյանը կնախանձի․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանի ուղեղը մթագնում է խաղաղ պայմաններում, պատերազմի ժամանակ ինչ է եղել․Սեյրան Օհանյան (video) ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան Այ սենց ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում. Արթուր Չախոյան Նունիսկ ԱՄՆ պետդեպն է զեկույցում նշել էդ դեպքը, բայց այստեղ քննչական մարմինները, քննիչը չեն տեսնում այս ամեն ինչը․ Լևոն Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am