Երբ համընկնում են հայկական և ադրբեջանական «ակտիվիստների» նպատակները

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Ադրբեջանը 2021 թվականից «տեղեկատվական ահաբեկչություն» է իրականացնում Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ փորձելով ցույց տալ աշխարհին, որ աղտոտվում են տարածաշրջանի գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Սա պատահականություն չէ, կամ, առավել ևս, տարածաշրջանի «անաղարտ» բնության համար Ադրբեջանի անկեղծ մտահոգության հետևանքը չէ։ Սա ծրագրված, նպատակային արշավ է, որի վերջնանպատակը Հայաստանի եկամտի աղբյուր հանդիսացող ճյուղերի բնականոն գործունեությունը խաթարելն է։

Մեղադրանքներն «ավելի հիմնավոր» դարձնելու համար անթաքույց օգտագործում են հենց հայկական բնապահպանական ՀԿ-ների կողմից արված հայտարարությունները կամ զեկույցները։ Ընդհանրապես, երբ ասում ենք՝ «հայկական», դա պետք է պայմանական այդպես համարել՝ գրանցման երկրով, բայց ոչ գործունեությամբ։

Դեռևս անցած տարի հայկական և ադրբեջանական ՀԿ-ները ստորագրել էին նույն հայտարարության տակ, որով միասին թիրախավորել էին Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Անցած շաբաթ էլ այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի ընդունել է, որ իրենց զեկույցներն Ադրբեջանն օգտագործում է մեր երկրի հանքարդյունաբերության դեմ դատական հայցերի պատրաստման գործում, բայց դրանից հետո հերթական անգամ խոսել է ջրերի աղտոտվածության մասին՝ շարունակելով պետքական խաղալիք հանդիսանալ հարևան երկրի ձեռքում։

Իսկ Ադրբեջանն այս գործիքակազմն օգտագործելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Անցնող տարվա ընթացքում ադրբեջանական ՀԿ-ները ջերմ ողջունել են հայկական ՀԿ-ների հակահանքարդյունաբերական գործունեությունը։ Իսկ հայ ակտիվիստների Հայաստանի իսկ տնտեսության կարևոր ճյուղի դեմ մեղադրանքներն ուղղակի հնչել են ադրբեջանական TV-ին տված վերջիններիս հարցազրույցներում։ Անցյալ շաբաթ աննկատ անցած ասուլիսին հայկական ՀԿ-ի ներկայացուցիչը Հայաստանի հանքարդյունաբերության դեմ իրականացվող Ադրբեջանի գործողությունների մեջ մեղադրեց ՀՀ հանքարդյունաբերության մեջ ներդրում անող ռուսական կապիտալին, թե նրանք աղտոտում են գետերը, հետո էլ Ադրբեջանին «քսի են տալիս» մեզ վրա։

Կարող էր թվալ, թե այս բավական անհեթեթ հնչող կոնսպիրոլոգիան, թե՝ ռուսական ընկերություններն իրենք իրենց դեմ «քսի են տալիս», պարզապես հակառուսականության դրսևորում է։ Բայց բավական է հիշել, որ այս նույն ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ տապալվեց ոլորտում միակ արևմտյան խոշոր ներդրումը՝ Ամուլսարը։ Տեղին է նաև հիշել, որ 2021 թվականի հուլիսին Ադրբեջանի բնապահպանության նախարարի տեղակալը հայտարարել էր, որ գերմանական ընկերությունը, որին այն ժամանակ պատկանում էր ԶՊՄԿ-ն, օգնում է հայերին Ադրբեջանը «թունավորելու» գործում։

Այստեղից եզրակացնում ենք, որ դա այն ժամանակ արևմտյան կապիտալով աշխատող ընկերություն էր, ոչ ռուսական, բայց Ադրբեջանի և Հայաստանի «բնապահպանների» հռետորաբանությունը, ինչպես նկատում ենք, կապիտալների փոփոխությունից չի փոխվել և ծառայում է մեկ նպատակի՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը։

Մենք տարիներ շարունակ ահազանգել ենք, որ Հայաստանում բնապահպան հռչակված տարբեր գրանտային կամ այլ անհայտ աղբյուրներից սնվող կազմակերպությունները և անձինք, հաճախ՝ առանց որևէ հիմնավոր փաստարկի, վարկաբեկում են Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղը։ Դեռևս մինչև 44-օրյա պատերազմը, ավելի քան 10 տարի շարունակ գրել ենք այն մասին, որ բնապահպանական բարեփոխումների համար պայքարելու այլ մեթոդներ պետք է լինեն, քան Հայաստանի հանքարդյունաբերության անխնա վարկաբեկումը, որը մի օր օգտագործվելու է մեր դեմ։ Արդեն երկու տարի՝ Լաչինի միջանցքի փակումից ի վեր, ակնհայտ է, որ մեր նախազգուշացումներն ավելի քան հիմնավոր էին։ Բայց պետական շահերի ոտնահարումը նույն ոճով շարունակվում է։ Մնում է հասկանալ՝ արդյոք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այստեղ անելիք չունի՞, երբ ակնհայտ է, թե ինչպես են հայաստանյան և ադրբեջանական որոշ հասարակական կազմակերպություններ, պսևդոբնապահպաններ «պասերով խաղում»՝ զոհասեղանին դնելով Հայաստանի տնտեսությունը, հանքարդյունաբերությունը:

Տեղեկացնենք նաև, որ անցյալ շաբաթ հրավիրված ասուլիսում ևս, ասուլիսի մասնակիցներից և ոչ ոք չունենալով բնապահպանական համապատասխան կրթություն՝ վերջին ատյանի ճշմարտության նման հայտարարում էր, թե հայկական հանքերը աղտոտում են գետերը։ Միգուցե դա այդպես է, միգուցե՝ չափազանցություն է, բայց ո՞վ և ի՞նչ հարթակներում է իրականացնում այդ քարոզը՝ առանց փաստային հիմքերի և մասնագիտական կրթության, ի՞նչ նպատակով է դա արվում և ո՞ւմ կողմից է օգտագործվում, վաղուց արդեն ավելի կարևոր է, քան գետերի ջրերի զուլալությունը, որը խնդրահարույց է, ի դեպ, աշխարհում գրեթե ամենուր՝ անկախ հանքերից։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից #ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ գժի հետ, որ մտնեիք դիահերձարաններ, կտեսնեիք՝ արյան բաղնիքը որն է»․ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»․ ՔԿ նախագահ (video) Ստացե՛ք ձեր խայտառակությունը․ Սամվել Հակոբյանն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ն և քույրը` Հանրապետությունը հերթական անգամ փախան» (video) «Նիկո՛լ, ջհանդմվի քո Թուրքիա․․․ բոլորս վաղը միանում ենք երթին»․ Նարե Սոսե (video) Ինչի՞ եք կեղծում ու ստում, չե՛ք արդարացվելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) «Կոռուպցիայի մեջ թաղված անառակ ՔՊ-ականները դեռ համարձակվում են խոսե՞լ»․ Զարուհի Փոստանջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am