Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը՝ նախընտրական խրտվիլակ

Նիկոլ Փաշինյանը սառեցրել է ՀՀ–ի անդամակցությունը ՀԱՊԿ–ում, թշնամացրել է հայ–ռուսական հարաբերությունները, քծնում է Թուրքիային, բավարարում Ադրբեջանի պահանջները և կատարում ԱՄՆ հրահանգները։

Փաշինյանն ու նրա նշանակած չինովնիկները չեն մասնակցում ՀԱՊԿ–ի միջոցառումներին, չեն մեկնում Մոսկվա, բայց փոխարենը գնում ու մասնակցում են ՆԱՏՕ–ի միջոցառումներին։ Այն ՆԱՏՕ–ի, որի տարածաշրջանային օպերատոր Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագիր ունի, այն ՆԱՏՕ–ի, որը զրո անվտանգային երաշխիք է տալիս ՀՀ–ին, որն էլ իր հերթին դեռ գոյություն ունի քարտեզի վրա զուտ Ռուսաստան–Իրան զույգի շնորհիվ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանը մասնակցել է հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովին։ Դրա շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բլինքենը նախընտրական տրամաբանության մեջ խոսել է այն մասին, որ կողմերը մոտ են խաղաղությանը, բայց դա բլեֆ է։

ՆԱՏՕ–ն Ուկրաինայի միջոցով պատերազմում է ՌԴ–ի դեմ։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ են զոհվել ամերիկյան ծրագրերի համար։ Վերջը չի երևում, բայց Վաշինգտոնին դա չի հետաքրքրում։ Իրենք իրենց հակառուսական ծրագրերն են առաջ տանում։ Նույնն անում են Հայաստանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի ակտիվ դերակատարմամբ։

Խրտվիլակ՝ ԱՄՆ–ում

Բլինքենին ու իր շեֆին նոյոմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բոնուսներ են պետք։ Այդ բոնուսները հակառուսական պետք է լինեն։ Ուկրաինական ճակատում վիճակները վատ է։ Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հակառուսական մանրադրամի ֆունկցիա կատարել։ Փոխարենը Նիկոլն է համաձայնել Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ։

Արարատ/Arabat/Արագած Միրզոյանին որպես նախընտրական խրտվիլակ են հրավիրել Վաշինգտոն։ Բայդենին դա պետք է։ Ադրբեջանը քաղում է առավելագույնն այդ հանդիպումից՝ հայկական զիջումների տեսքով։ Անունը դրել են «խաղաղության պայմանագիր» ու միակողմանի զիջումներ են կորզում Հայաստանից։

Կիրանցն արդեն երեկվանից դե ֆակտո կորցրեցինք։ Այս պահին ճանապարհն է փակվել, հետո արդեն գյուղը կդատարկվի։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը ստեղծվել էր դա թույլ չտալու համար, բայց չհաջողեց։

Հայ քաղքենու համար Կիրանցի կորուստը մի փոքր նյարդային գործընթաց էր, քանզի համացանցի հետ էին խնդիրներ առաջացել։ Մյուս առումներով քար լռություն է։

Փոխարենն աղմկում է Նիկոլ Փաշինյանը, ով Կիրանցի «սահմանազատումը» համարում է պետականամետ քայլ ու բարբաջում «պետական ազգի» մասին իր ադրբեջանամետ թեզերով։

Ու քանի դեռ քաղաքական դաշտում առարկայական այլընտրանք չի ներկայացվել և կարող ընդդիմադիր բևեռ չի ձևավորվել, Նիկոլը շարունակելու է հանձնել, ամերիկացիները Հայաստանի հաշվին շարունակելու են իրենց աշխարհաքաղաքական շահերն առաջ տանել, իսկ հայ ժողովուրդը դառնալու է տուժող կողմ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 558 անգամ
Լրահոս
Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am