Արտաքին քաղաքականությունը չափազանց հաշվենկատ հարաբերությունների բարդ օղակ է, որտեղ չեն ներվում սայթաքումները. Պողոսյան
Արտաքին քաղաքականությունը չի կարելի վարել անձնական ճաշակին, անձնական պատկերացումներին, անձնական շահերին համապատասխան։ Ահս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Արա Պողոսյանն ու հավելել.
«Արտաքին քաղաքականությունը չոր, սառը և հաշվետու (սերունդների, ժողովրդի, թիմի և ինքդ քո առաջ) հաշվարկների վրա է, որտեղ որևէ էմոցիա, զգացմունք, չի կարող դեր ունենալ։ Հակառակ պարագայում կործանումը անխուսափելի է։
Արտաքին քաղաքականությունը չափազանց հաշվենկատ հարաբերությունների բարդ օղակ է, որտեղ չեն ներվում սայթաքումները, բացթողումները, սխալները, անգամ ամենամիամիտ թվացող բացթողումները։
Ահա‘ թե ինչպես պետք է գծվի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, ընդ որում տասնյակ տարիների հաշվարկով, ամենահավանական և ամենաանհավանական սցենարների հաշվի առնելով, քայլերի և հակաքայլերի ճշգրիտ հաջորդականությամբ, ազդեցության և հակազդեցության կառավարման մարտավարությամբ և այլն»։