Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում

Երեկ սկսեց իր աշխատանքները Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) երեսուներկու անդամ-պետությունների ղեկավարների վաշինգտոնյան գագաթնաժողովը:

Գագաթնաժողովը նշում է ՆԱՏՕ-ի 75-ամյակը, որն, ինչպես հայտնի է, հիմնադրվել էր 1949 թվականի ապրիլի 4-ին:

Այս գագաթնաժողովի առանձնահատկությունը այն է, որ այդ կառույցի գլխավոր քարտուղարը թողնելու է իր պաշտոնը: Չի բացառվում, որ ԱՄՆ-ի նախագահ Բայդենը նույնպես հրաժեշտ տա իր պաշտոնին, այս տարվա սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքում:

Ահա թե ինչու, ներկայիս ՆԱՏՕ-ի վերնախավը, հաշվի առնելով այս հեռանկարները, որոշել էր առաջնային դեր տալ Ուկրաինայի հետագա հարաբերություններին ՆԱՏՕ-ի հետ:

Դրա համար էլ Վաշինգտոնի գագաթնաժողովի պաշտոնական անվանում էր ընտրված «Ուկրաինան և անդրատլանտյան անվտանգությունը» վերնագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթից պարզ դարձավ, որ այդ կառույցը որպես գլխավոր թշնամի պատրաստվում է հռչակել ոչ միայն Ռուսաստանը, այլև՝ Չինաստանը:

Դեռ ավելին, նույնիսկ ծրագրվում է ՆԱՏՕ-ի փաստացի ընդլայնումը Հարավ-արևելյան տարածքի երկրների հաշվին, և առաջին հերթին՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և չի բացառվում նաև Ֆիլիպինների:

Բայդենն իր սրտաճմլիկ ելույթում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրել: Մասնավորապես, ըստ նրա «...Հաջորդ տարվա ընթացքում Ուկրաինան կստանա հարյուրավոր հավելյալ հակահռթիռային համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից...»:

Օգնության այս փաթեթը ներառում է նաև չորս Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին միանգամից հակադարձեց, որ այդ չորս համակարգերը քիչ են, ռուսական հյարձակումների կանխման համար: Ըստ նրա՝ անհրաժեշտ է սկզբնական փուլում գոնե 11 հատ, որը նույնպես բավարար չէ: Սակայն Զելենսկու պահանջները սկսել են ավելի շատ գրգռել ՆԱՏՕ-ի զինվորական վերնախավին:

Զելենսկու պահանջները ավելի շատ աջակցում են բալթյան երկրների ղեկավարները, որոնց երկրները ոչ պարտավորություն ունեն աջակցելու Ուկրաինային, ոչ էլհնարավորություն: Բայց պահանջում են, որ Ուկրաինան ՆԱՏՕ- ի անդամ դառնալու ժամկետը կոնկրետացվի:

Մինչդեռ Բայդենը կրկին հրաժարվեց նշել այդ մասին, հայտարարելով, որ «Ուկրաինան ունի հնարավորություն դառնալու ՆԱՏՕ-ի մաս»:

Միջազգային մամուլի արձագանքները

Միջազգային մամուլին ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե ՆԱՏՕ-ի հերթական ստանդարտ ձևակերպումները, այլ այն, թե ինչպես իրեն պահեց Բայդենը: Կարողացա՞վ արդյոք նա իր ճառը արտասանել, առանց վրիպումի:

Politico-ն գրում է, որ Բայդենը գրեթե չի տատանվել, երբ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացմանը։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, փորձել է փարատել կասկածները, որ նա չի կարող զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը:

NYT-ը հոդված է հրապարակել «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներին անհանգստացնում է դաշինքի հիմքում առկա բացը» վերնագրով:

Նախատեսելով ՆԱՏՕ-ի 75-րդ տարեդարձի գագաթնաժողովը, որը բացվեց երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում, նախագահ Բայդենը և նրա օգնականները նպատակ ունեին ստեղծել վստահության աուրա: Բայց երբ 38 համաշխարհային առաջնորդներ սկսեցին ժամանել, այդ վստահությունը սկսվեց վտանգվել: Նույնիսկ նախքան պաշտոնապես սկսվելը, գագաթնաժողովը մթագնում էր անորոշությամբ, թե արդյոք Բայդենը կկարողանա վերընտրվել գալիք ընտրություններում, թե ոչ:

CNN-ը ուշադրություն է հրավիրում հենց ամերիկացի առաջնորդի ելույթի վրա: Ըստ լրատվամիջոցի, նա այն արտասանեց «առանց լուրջ վարանելու, թեև թվում էր, թե պատահաբար կարդաց հրահանգների մի մասը, թե ինչպես վարվել բեմում»:

Բրիտանական The Guardian-ը նույնպես ընդգծեց այն փաստը, որ գագաթնաժողովի բացման ժամանակ Բայդենը փորձել է փրկել նախագահի թեկնածուի իր անկայուն դիրքը՝ Թրամփի դեմ աղետալի բանավեճից հետո:

Իսկ Bloomberg –ի հոդվածագիրը վստահ է, որ ԱՄՆ ներկայիս նախագահը չի կարողանա «լռեցնել իր ապագայի մասին բանավեճը» մեկ հաջող ելույթով առանց վարանելու, քանի որ հաջորդում է գագաթնաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսը, որտեղ անհայտ է, թե ինչպես է իրեն պահելու ԱՄՆ-ի ներկայիս մեծահասակ նախագահը:

Իսկ The Washington Post-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ակնկալվում է, որ Ուկրաինայի դաշնակիցները կհայտարարեն Կիևին օգնության ևս մեկ փաթեթի մասին։ Այնուամենայնիվ, հոդվածի հեղինակը կասկածում է, որ նոր ռազմական օգնությունը Զելենսկուն հաղթանակ կբերի: Մանավանդ, որ այդ կասկածի մասին ավետում է հենց ինքը՝ Զելենսկին:

Financial Times-ը մեջբերում է միջոցառման մասնակիցներից մեկի մեկնաբանությունը. նա չափազանց դժգոհ է, որ ԱՄՆ նախագահական մրցավազքը ստվերել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Այսպիսով եթե ամփոփենք ՆԱՏՕ-ի այս գագագթնաժողովի շուրջ ձևավորված մթնոլորտը, ապա հաստատականորեն կարող ենք նշել, որ մասնակիցներին ավելի շատ հետաքրքիր էր, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բայդենը, այլ ոչ թե այն, թե ինչ աստիճանի օգնություն կարելի կլինի տրամադրել Ուկրաինային: Մանավանդ, որ Ուկրաինային օգնության հարցը, սկսել է գրգռել արևմտյան հասարակություններին, որոնք մտահոգված են, որ այս կոնֆլիկտի շարունակությամբ իրենց քաղաքացիների կենսամակարդակը շեշտակիորեն նվազելու է:

Ի դեպ Բայդենի ճակատագիրը մտահոգում է ոչ միայն արևմտյան լիդերներին, այլև Նիկոլ Փաշինյանին, ով հասկանում է, որ իր քաղաքական թրենդն արդեն մոտ է ավարտին և Բայդենի նման իր ճակատագիրը նույնպես հայտնվելու է անորոշության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Մանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am Ելիսեյան պալատը պաշտոնական ներողություն է պահանջում France Télévisions-ից. Le Point Թուրքիան և Քաթարը փոխադարձ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել Հասարակությունն է որոշողը, թե ինչպիսի պետությունում է ուզում ապրել. Էդուարդ Շարմազանով Վարդևանյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է քաղաքական հետապնդումներն ու բանտերում առկա խնդիրները ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո» «Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան «Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան «Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան «Կարճատև այցով վերադառնում եմ»․ ինչ է պատահել, ինչու է վերադառնում Նիկոլ Փաշինյանը Բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներ Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին․ Ադրբեջանցի բլոգերը նմանակում է նրան Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է․ ի՞նչ է հայտնի «Սրբուհի Գալյա՛ն, բա ափսոս չէին մեր 5000 երեխեքը, որ հողի տակն անցան»․ մանկավարժը չզսպեց զայրույթը (video) «Հուզվելով ու գնալով չի է՜՜՜ աղջիկ ջա՛ն, բա էս մարդիկ ո՞ր պատին տան իրենց գլուխը, որ»․․․ (video) «Գետինը մտնե՛ս․․․ Աննա Վարդապետյա՛ն, երեկ քո դատախազին ի՞նչ արեցիր, պատժեցի՞ր» (video) «Տեսա՞ք թոշակառուների նկատմամբ սրանց նոր անբարոյականությունը»․ Լարիսա Ալավերդյան (video) «Այ այլանդա՛կ, Ալիևն անգամ աչքը չգցեց, դու՝ ոտքով, ձեռքով, մռութով խրվել էիր ու»․ մանկավարժը պոռթկաց (video) «Արա՛, մենք քեզ քրֆելու պատճառով էդքան փող չունենք, էդ ու՞ր էիր տանում էդ բանանը»․ Աշոտ Անդրեասյան (video) «Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ անեծք․ այս սպшնված մարդիկ անգամ ձեր երազներում են գալու»․ Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am