«Հպարտ քաղաքացիներ»՝ առանց պետության. 168.am

168.am-ը գրում է.


Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության հրաժարականի պահանջն ընդդիմությունը հիմնավորում է 2021թ․ ընտրություններում տրված խոստումները, ապա դրանցով ձևավորված կառավարության ծրագիրը չկատարելու, ամբողջությամբ տապալելու իրողությամբ։

Դա, իհարկե, այդպես է, իշխանությունը տապալել է իր նախընտրական խոստումները, ավելին՝ կատարել է դրանց տրամագծորեն հակասող քայլեր (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում)։ Եվ սա միանգամայն բավարար հիմք է իշխանությանն անվստահություն հայտնելու համար։

Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ առանց համապատասխան քաղաքական գործիքակազմի ու հանրային ճնշման՝ այս հիմնավորումը՝ որքան էլ ծանրակշիռ, բավարար չէ կառավարության հրաժարականին հասնելու համար։

Բայց գործող իշխանության խնդիրը վերջին ընտրությունների համատեքստում դիտարկելու պարագայում չափազանց կարևոր է նաև այն հռչակումների քննարկումը, որոնք չեն հնչել՝ որպես դասական նախընտրական խոստումներ, բայց կատարվել են այնպես ու այնքան, որ ապահովել են բոլոր նախընտրական խոստումների տապալումն ու, ի վերջո, պետության գահավիժման արագացումը։

2021թ․ ընտրությունների ժամանակ, նախորդիվ տարիներին արդեն նախկինների դեմոնիզացման քարոզչության արդյունավետության թուլացման պատճառով, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «էլիտաների դեմ պայքարելու» հայտարարություններով։ Նա իր իշխանության բոլոր ընդդիմախոսներին հռչակեց որպես «էլիտա»՝ իրեն բնորոշ ձևով սևացնելով նրանց և ընտրություններում իր կուսակցության՝ ՔՊ-ի հաղթանակը որակեց՝ որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի դեմ»։

Դրան հաջորդած երեք տարիներին Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ՝ բոլոր տեսակի վերնախավերին, նրանց ներկայացուցիչներին վարկաբեկելու, արժեզրկելու ու դեպի լուսանցք մղելու ճանապարհով՝ դա ներկայացնելով՝ որպես «իշխանության ու ժողովրդի» միասնություն։ Պոպուլիստական քարոզչության տեսանկյունից այս հռչակումները գուցե արդարացնում են իրենց, «հպարտ քաղաքացիներին» դուր է գալիս, որ իշխանությունն իրենց նույնացնում է իր հետ՝ առանց «փտած էլիտաների»։

Բայց պետության դիմադրողականության, պետականության ամրապնդման հարթությունում էլիտաների դեմ պայքարն ու հաղթանակը նրանց նկատմամբ գործնականում հավասար է պետության դեմ տարած հաղթանակի։ Երկիրը սովորական ֆունկցիոնալ համակարգից պետություն է դառնում հենց էլիտաների, որոշումների կայացման գործընթացում նրանց իրական ազդեցության շնորհիվ։ Ամենատարբեր վերնախավերն են, որ գոյացնում են այն բազիսը, որի վրա հիմնվում է ժամանակակից երկրների կենսունակության ու մրցունակության համար անհրաժեշտ համարվող «խորքային պետությունը»։

Առանց խորքային պետության, երկիրը պայմանականորեն դառնում է «մակերեսային պետություն»՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով ներքին դիմադրողականությունից ու ինքնապահպանման ռեֆլեքսներից։ Իսկ մակերեսային պետությունը Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է՝ հանրությանը ներարկելու «իրական Հայաստանի» իր պարզունակ հայեցակարգը, որը կարող է գործել անգամ պետության չգոյության պայմաններում։

Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը, որը խորքային պետության պարագայում չէր կարող գոյություն ունենալ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին Ռոբերտ Քոչարյանի կարևոր մեսիջը՝ 7 րոպեում (video) Վազգեն Միրզախանյա՛ն, շտապ զանգահարիր Ալիևին․ Անժելա Թովմասյան (video) Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը Փաստաթղթեր են փնտրում․ Արցախի պետնախարարը մանրամասներ է հայտնել Գաղտնի փաստաթուղթ են ուզում գտնել․ ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի դեմ գործը խուզարկության հետ (video) «Հատուկ մեծագլխի համար ասեմ՝ ինչքան փող է բերել Ռոբերտ Քոչարյանն Արցախից»․ Անժելա Թովմասյան (video) Արշավ է, Արցախի ներկայացուցչության շենքն ուզում են խլել․ Ռոման Երիցյան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչությունում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում․ պատգամավոր «Նռնակը ձեռքը կապիկին նայեք․․»․ Տիգրան Չոբանյան (video) Աննա Վարդապետյա՛ն, գեներալի սենյակում լացում էիք, հիմա գո՞րծ եք կարում այդ նույն գեներալի վրա․ ակցիա (video) «Արա Նիկո՛լ, այ․․․ խի՞ ես ադրբեջանցու մոտ բամբասում եկեղեցուց»․ Շպրոտը խայտառակում է Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Փաշինյանի ինքնաթիռը չհասավ Մոսկվա․․․ (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ «Ծեծելու են ու ջարդեն․ սա լինելու է սրանց վերջը»․ Տիգրան Չոբանյան (video) Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է «Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը պաշտպանել անպարկեշտ գործով․ Աղասի Ենոքյան Ո՞վ է Նիկոլի սրտի կաթողիկոսը․ Արեգնազ Մանուկյան (video) Դատախազությունը պատրաստվում է խլել Սասուն Միքայելյանի գույքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am