Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ֊ում նման կայանների կառուցումը հաջողությամբ չի պսակվում․ փորձագետ

Վաշինգտոնը շարունակում է Երևանին փոքր հզորության մոդուլային ատոմակայանի նախագիծ առաջարկել, թեև ԱՄՆ֊ում նման կայանների կառուցումը, մեղմ ասած, հաջողությամբ չի պսակվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Բավական է նշել, որ ԱՄՆ-ում վերջերս չեղարկվել է առաջին փոքր մոդուլային ռեակտորի կառուցումը` հաշվի առնելով վերջինիս կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի չափազանց բարձր գինը։

Նախագծի չեղարկման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ այն իրականացնող NuScale ընկերությունը հայտարարեց արտադրվող էլեկտրաէներգիան 53%-ով թանկացնելու մասին։

Ի սկզբանե ընկերությունը խոստացել էր 1 ՄՎտ.ժ-ը վաճառել $58-ով: Այժմ գինը հասցվել է $89֊ի։

NuScale-ը նահանգին կվճարի $49,8 մլն փոխհատուցում։

Հիշեցնեմ, որ աշխարհում միայն Չինաստանն ու Ռուսաստանը ունեն փոքր ատոմային ռեակտորների կառուցման ու շահագործման փորձ։

Ուշագրավ է նաև, որ 1979 թ.֊ի Three Mile Island ԱԷԿ֊ի վթարից ի վեր ԱՄՆ֊ում ոչ մի ատոմակայան չի կառուցվել։

Եվ դա առնվազն պետք է հաշվի առնել Հայաստանում խաղաղ ատոմի" ապագան սահմանելիս», - գրել է նա։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են Բերում ենք Քոչարյանին, վե՛րջ․․․ քաղաքացի (video) Եվս 7 պահանջ. Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին Թրամփն այսօր կխոսի Պուտինի հետ․ AP ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Պատասխան եք տալու այս ջարդի համար․ Զարուհի Փոստանջյան (video) Այո՛, դատի եմ տալու․ Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am