Միայն Հայաստանում կարող է երկրի ղեկավարը Սահմանադրության օրը քննադատել Սահմանադրությունը․ Սասունյան

Միայն Հայաստանում կարող է երկրի ղեկավարը ելույթ ունենալ Սահմանադրության տարելիցի կապակցությամբ՝ քննադատելով Սահմանադրությունը․․․ Սա նման է նրան, որ երկրի ղեկավարն Անկախության օրը քննադատի իր երկրի անկախությունը:

Ավելի տեղին կլիներ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեց տարի առաջ հայտարարեր, որ ցանկանում է փոխել Սահմանադրության որոշ մասերը: Բազմաթիվ երկրներ փոփոխություններ են կատարել իրենց սահմանադրությունների մեջ՝ իրենց հասարակություններում տեղի ունեցող փոփոխություններին համահունչ։ Հայաստանի Սահմանադրությունն առաջին անգամ ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին, այնուհետև՝ կրկին փոփոխվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Բոլոր երեք տարբերակները հաստատվել են հանրաքվեի միջոցով:

Փաշինյանը, նախքան վարչապետ դառնալը, բազմիցս քննադատել է Հայաստանի Սահմանադրությունը: Այնուամենայնիվ, իշխանության գալուց անմիջապես հետո նա մտափոխվեց և ասաց. «Եկեք աշխատենք մեր ունեցած Սահմանադրությամբ: Մենք չենք կարող այն ամեն օր փոխել»: Մտափոխության պատճառը այն էր, որ նա շատ գոհ էր գործող Սահմանադրությունից՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը վարչապետին տալիս է գրեթե անսահմանափակ լիազորություններ:

Սակայն, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջեց, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, Փաշինյանն անմիջապես համաձայնեց՝ այդպիսով անձնատուր լինելով Հայաստանի թշնամու հրամաններին։ Ալիևը հատկապես պահանջեց, որ Հայաստանն իր Սահմանադրության նախաբանից հանի Անկախության հռչակագրի հղումը, որտեղ հիշատակվում են Արցախն ու Հայոց ցեղասպանությունը։ Ալիևն ասաց, որ դա իր նախապայմանն է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար, ինչի մասին Փաշինյանը տարիներ շարունակ աղաչում է Ադրբեջանին։ Փաստորեն, Փաշինյանը կրկնեց Ալիևի հայտարարությունը, որ անհնար է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, քանի դեռ Սահմանադրության նախաբանում ներառված է այն հղումը, որն Ալիևը մերժել է:

Իրավիճակն ավելի բարդացնելով, բոլոր հարցերի շուրջ իր մշտական հակադրություններին համահունչ, Փաշինյանն սկզբում ասաց, որ համաձայն չէ այդ հղումը Սահմանադրությունից հանելու Ալիևի պահանջին։ Նա պատճառաբանեց, որ խաղաղության պայմանագրի դրույթները գերակա են լինելու բոլոր ներպետական օրենքների կամ նույնիսկ երկու երկրների Սահմանադրությունների նկատմամբ։

Ավելին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես վճռականորեն մերժեց Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջը՝ հայտարարելով, որ նման պահանջը կհամարվի միջամտություն երկրի ներքին գործերին։ Կարծես թե վարչապետի և արտգործնախարարի նման վճռական մերժումներից հետո այս թեման կարելի էր համարել փակված։


Սակայն՝ ոչ Փաշինյանի դեպքում: Վերջերս նա հրամանագիր ստորագրեց հանձնաժողով ձևավորելու մասին, որը կնախապատրաստի միանգամայն նոր Սահմանադրություն, ոչ թե պարզապես կփոփոխի այն: Այդպիսով, նա չեղյալ հայտարարեց խորհրդարանի գործող հանձնաժողովի՝ Սահմանադրության բարեփոխման ուղղությամբ շուրջ երկու տարի շարունակվող ջանքերը։ Փաշինյանի ստեղծած մյուս խնդիրն այն է, որ նոր Սահմանադրություն մշակելու համար նա հանձնաժողովին վերջնաժամկետ է տվել մինչև 2026 թվականի վերջը, ինչը նշանակում է, որ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի դեռևս երկուսուկես տարի։

Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա կապակցությամբ իր ելույթում Փաշինյանը երկար քննադատեց գործող Սահմանադրությունը՝ ասելով․ «Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»: Նա հավելեց՝ «Իսկ բուն [նոր] Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով»: Այսպիսով, նա կեղծորեն ակնարկեց, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, նոր Սահմանադրության տեքստը պատրաստվելու է երկրի քաղաքացիների կողմից: Ցավոք, նոր Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, կմշակեն Փաշինյանի մի խումբ կուսակիցները, որոնք ունակություններ չունեն իրավագիտության ոլորտում: Քաղաքացիների ցանկություններն արտահայտելու փոխարեն, այն արտացոլելու է իշխող վարչախմբի քաղաքական օրակարգը: Փաշինյանն ու իր շրջապատը հուսով են, որ նոր Սահմանադրություն պատրաստելով՝ կկարողանան խուսափել գործող Սահմանադրությամբ իրենց բազմաթիվ խախտումների համար նախատեսված մեղադրանքներից։

Ի կատարումն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նախագահ Ալիևի պահանջի՝ Փաշինյանը չկարողացավ բարձրացնել Հայաստանի առարկություններն Ադրբեջանի Սահմանադրության որոշ մասերի վերաբերյալ: Ինչո՞ւ Փաշինյանը չի պահանջում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու դիմաց Ալիևը փոխի Ադրբեջանի Սահմանադրությունը: Փաշինյանի դեպքում ամեն ինչ միշտ միակողմանի է: Երբ Ալիևը տարածքներ է պահանջում Հայաստանից, ինչո՞ւ Փաշինյանը չի պահանջում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները: Երբ Ալիևը պահանջում է, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք տա Հայաստանի տարածքով, ինչո՞ւ Փաշինյանը չի պահանջում, որ Ադրբեջանը նման միջանցք տա Հայաստանին՝ Ադրբեջանի տարածքով: Երբ սկսում ես հանձնվել բռնակալի պահանջներին, ապա անվերջ կլինեն այլ պահանջներ: Ալիևը երբեք չի բավարարվի Հայաստանի զիջումներով: Ընդհակառակը, նա կքաջալերվի՝ պահանջելով ավելի շատ զիջումներ, մինչև Հայաստանից ոչինչ չի մնա:
Ի վերջո, Փաշինյանը չասաց, թե ինչ կլինի, եթե և երբ Հայաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով մերժեն նոր Սահմանադրությունը: Արդյոք Փաշինյանը կկիրառի՞ վախեցնելու իր նախասիրած մարտավարությունը՝ նախազգուշացնելով, որ եթե ժողովուրդը հավանություն չտա Սահմանադրությանը, Ալիևը նոր պատերազմ կսկսի Հայաստանի դեմ:

Ալիևի պահանջով Փաշինյանի կողմից Սահմանադրության փոփոխության հեռանկարն ավելացնում է ևս մեկ կարևոր պատճառ, թե ինչու հայ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի նրանից հնարավորինս շուտ ազատվելու համար: Հայաստանը նոր Սահմանադրության կարիք չունի. Հայաստանը նոր, ձեռնհաս ղեկավարի կարիք ունի:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն Հայերն էթնիկ զտnւմներ են իրականացրել և Հայաստանում ստեղծել մոնոէթնիկ պետություն, Ալիևի ելույթը մեզ համար ուղեցույց էր․ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խորհրդի անդամ Ես կարծում էի, որ շատ լավ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կլինի․ Թրամփը՝ ուկրաիանական hակամարտության կարգավորման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները Կոլումբիան ռմբակոծություն է իրականացրել Վենեսուելայի սահմանի մոտ Ամենայն հայոց Կաթողիկոսը այցելել է Հնդկաստան #ՀԻՄԱ․ «Նիկոլին գցել են ծանր վիճակի մեջ․․․ ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրել էր, որովհետև․․․»․ Վարդանյան (video) Ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները․ Կարապետյանի գործը ողջ աշխարհում ամենաարագընթացն է․ Մելոյան Իշխանությունը վերջին օրերին նոր բլեֆի է անցել․ Տիգրան Աբրահամյան Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին Աստծո խոսքը չի շղթայվում. Արագածոտնի թեմ Շատ դրական եմ վերաբերվում Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքին. Հոխիկյանը` Վաղարշապատի ընտրությունների մասին Սիրելի՛ Էջմիածնեցիներ, խնդրում եմ ձեր քվեով նենց անեք, որ Վաղարշապատում այս ուրացողները մերժվեն. Ռուբեն Մելիքյան Որքան շատ ենք լսում՝ «Սիրում եմ ձեզ», այնքան արձանագրում ենք սգո և տառապանքի օրեր. Ռուբեն Վարդապետ Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ» Նիկոլի Ալե'ն, "Հայր Մերն" իմանալո՞վ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարն, Ամարասն ու հարյուրավոր վանքեր նվիրեցիք թուրքին «Փաստ». Երբ ամբողջ իրավապահ համակարգը դրված է մեկ անձի սպասարկման ներքո, վիճակն էլ այս պետք է լինի «Հրապարակ». Փաշինյանը կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրի «տակ է մնացել». Ինչ է նա մտածում «Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով «Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին գործուղում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վրա ոչ թե ռուսական, այլ ամերիկյան հրթիռ է ընկել. ТАСС
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am