ՀՀ անձնագրային կետերում քաոս է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում՝ տուրիստական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, բացի դեսպանատներից՝ հանգստի մեկնողների համար ահռելի խնդիրներ են առաջացրել ՀՀ անձնագրային կետերը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը քաղաքացիներից բազմաթիվ ահազանգներ է ստանում առ այն, որ Երեւանի անձնագրային կետերում, որտեղ հերթագրման համակարգ է գործում, ամիսներով տեղեր չկան՝ դիմումներ ընդունելու եւ անձնագրեր փոխելու։

Ստացվում է, որ նոր ներդրված էլեկտրոնային համակարգն իրեն չի արդարացրել։

Երեւանում իրենց հերթին անհույս սպասող հանգստի մեկնողների այլընտրանք դառնում են մարզային անձնագրային կետերը, սակայն այստեղ խնդիրն այլ է. մարզերում չեն գործում էլեկտրոնային հերթագրման համակարգեր։ Բացի սրանից՝ մեծ խնդիր է առաջացրել անձնագրայինների միացման հարցը, օրինակ՝ Չարենցավանի անձնագրայինի միացումը Հրազդան քաղաքի անձնագրայինին։

Դիցուք՝ անձնագրային մի կետում օրական գրանցման քանակը 50-ն է, 50 տեղի լրանալուց հետո՝ քաղաքացիներն այլեւս հերթի մասնակից դառնալու հույս չունեն։

Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «…էջմիածնում է այլանդակություն, Աբովյանում, Հրազդանում, Երեւանի ցանկացած անձնագրային մտեք, այլանդակություն է. ահավոր վիճակ է, սրանք, աչքը սարքելու փոխարեն, ունքն են հանել»:

Ստացվում է՝ սա եւս մեկ ոլորտ է, որում բարեփոխումները արդյունք չեն տվել։

«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը չպատասխանեց։

Ոլորտը քաոսում է, իսկ ղեկավար մարմինները դափնիների վրա են հանգստանում»:

դիտվել է 195 անգամ
Լրահոս
ՔՊ-ն «քցեց» «Եվրաքվեին»․«Հրապարակ» ՀՀ իշխանության լռության պատճառը. զգուշացում են ստացել․ «Հրապարակ» Թոխմախի Մհերի դեմ քրեական գործը քննող դատավորին չեն թողնի այն ավարտել. կասկածներ կան. «Ժողովուրդ» Կոռումպացված ԱՆԻՖ-ի՝ 25 մլրդ դրամի ձախողումից հետո հիմա էլ 84.5 մլն դրամ է պետությունը տալիս. «Ժողովուրդ» Հուլիսն ու սեպտեմբերը ՔՊ-ում թեժ կլինեն. «Ժողովուրդ» Կանանց թաքուն պայքարը գործադիրում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Սա ոչ միայն բանակի, այլև պետության վախճանն է. Գարեգին Խումարյան YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական​ երկիր 5 տարի է, ինչ սահմանագոտու անվտանգության պատը նորոգում, այդպես էլ չեն նորոգում. լրագրող Աննա Հակոբյանի արշավը միջոց է՝ բնակչության հանդեպ բռնաճնշումներ սանձազերծելու համար․ Վրթանեսյան Մարդն ի՞նչ պետք է լինի, որ էս նկարները դնի ու հանրայնացնի. Սոֆյա Հովսեփյան Բաքվում շինծու դատավարության ընթացքում ցուցադրել են Դավիթ Իշխանյանի տեսագրությունը Իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է՞ մենակ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ Պուտին Թուրքիայի ակնկալիքները Իրանի հետ այս գործարքը կարող է ավարտվել երկու ձևով «Սա խենթանոց է»։ Ֆրանսիան հարվածում է ֆոն դեր Լեյենին Ռուսաստանի պատճառով ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. Մանրամասներ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կլասիկ բարդակ. հափշտակվել է որպես իրեղեն ապացույց սեյֆում պահվող 590 հազար դոլարը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի․ գերեվարված Դավիթ Իշխանյանին կփոխարինի Աշոտ Դանիելյանը Դատախազությունը Գագիկ Բեգլարյանից պահանջում է ավելի քան 14 մլրդ դրամի գույք ու դրամական միջոց Վրաստանում ընդդիմության առաջնորդներից մեկը ձերբակալվել է դատարանի դահլիճում Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարությանը Լևոն Մնացականյանը հերքել է Ադրբեջանի դատախազության պնդումները ԻՀՊԿ խոսնակը սպառնացել է ջախջախիչ պատասխան տալ Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am