Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովիկի գործով: Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը նրա ազգականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, իսկ Ալրաղացի Լյովիկի գործով նոր քննություն է սկսում:

Ամեն ինչ մասին՝ ամենասկզբից. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ, հանցավոր համագործակցության կողմից, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:

Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար՝ մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Ղազարյանին։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, եւ նա մինչ օրս գտնվում է ԱԱԾ-ի մեկուսարանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ալրաղացի Լյովիկին դատապարտել էր ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ժամկետով:

Այս որոշման հետ Լեւոն Սարգսյանը չհաշտվեց ու որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ ահա, արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Լեւոն Սարգսյանի պաշտպանի բողոքը եւ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը Լեւոն Սարգսյանին ազատազրկման էր դատապարտել 9 տարի ժամկետով եւ քրեական գործը ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Իրավիճակին խառնվեց ՀՀ գլխավոր դատախազը, ու չհամակերպվելով Վերաքննիչ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հետ՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, ինչը ընդունվել էր վարույթ:

Արդյունքում՝ 2024 թվականի մայիսի 17-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում. մասնավորապես՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի դատավճիռը՝ Սուրեն Կորյունի Ղազարյանի մասով, եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ ամբողջությամբ, բեկանել։

Լեւոն Սարգսյանի ազգական Սուրեն Կորյունի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական հետապնդումը, դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

«3. Լեւոն Հրաչյայի Սարգսյանի մասով վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

Լեւոն Հրաչյայի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ»։
Ասել է թե՝ Լեւոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ, սակայն գործով՝ վերաքննիչ դատարանում նոր քննություն է սկսվելու»:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
«Ալի՛և, մահով կտրեմ ձեր խաղաղությունը»․ զոհված սահմանապահ՝ Սահմանապահի օրը․ Էդգար Ղազարյան (video) Էդգար Ղազարյանը դիմում է Վեհափառին․ «Էս թուրքի մոլան», եթե այսօր կարգալույծ չեղավ, ուրեմն․․․ (video) Գազայում 70 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթար չի եղել․ նա նշված մեքենայում չի եղել․ ՊՆ ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Երևան քաղաքում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է․ Գևորգ Ստեփանյան Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․ Վարդուհի Սարգսյան «Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում է դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն». Փեզեշքիան Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ «Սիրուհու մոտ գնացողնե՛ր, թափթփուկների խարանով ո՞նց եք ապրելու, չե՛ք վայելելու». քաղաքացի (video) Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան 2026-й станет годом, когда Пашинян и его банда падут, а за судьбу Карабаха им придётся держать ответ (video) Մինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներով Փաշինյանն ո՞վ է, որ հայ ժողովրդին ու Հայաստանին զրկի իր ապագայից․․․ Ստեփան Կուվաչով (video) ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից Նոր վերանորոգված մանկապարտեզի տարածքում «պիպետկաներ» են թափված․ Մեսրոպ Մանուկյան (video) Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել #ՈՒՂԻՂ․ Մոտենում է Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրը․ Էդգար Ղազարյան Երևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքեր Կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ ակցիա Նյու Յորքում (video) Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am