3 բնակարան ու ավտոկայանատեղի՝ Երևանում, հողամաս՝ Եղեգնաձորում, ԱԺ-ից էլ՝ 8 միլիոն 94 000 դրամի աշխատավարձ․ Էլ ինչ է նշված ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի հայտարարագրում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանը հայտարարագրել է 3 բնակարան Երեւան քաղաքում, 1 հողամաս՝ Եղեգնաձորում։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ որպես անշարժ գույք ԱԺ պատգամավորը հայտարարագրել է 1 ավտոկայանատեղի՝ Երեւանում, որը ձեռք է բերել 2023-ին։
2022 թվականին Տրդատ Սարգսյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա, 18 միլիոն 832 հազար դրամ՝ որպես հանձնված փոխառության գումար։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 258 հազար, 108 հազար, 18 հազար եւ 1500 դրամ։
Տրդատ Սարգսյանի հայտարարագրած կանխիկ գումարը շատ ավելի մեծ է․ նա հայտարարագրել է 7 միլիոն 195 հազար, 4 միլիոն 468 հազար դրամ, 25 հազար ռուբլի, 7400 դոլար եւ 8560 եվրո։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ից փոխառություններ է ստացել՝ 5 միլիոն եւ 3 միլիոն 904 հազար դրամ, Ազգային ժողովից էլ որպես աշխատավարձ ստացել է 8 միլիոն 94 հազար դրամ։
Նա նաեւ մարել է 9 միլիոն դրամի վարկի մայր գումար։
Միլիոնատեր պատգամավորը ներկայացրել է նաեւ, որ հանդիսանում է «Պրոմենադ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը