Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2023թվականին պետական բյուջեից պարգևատրվել են 71 միլիոն 960 հազար դրամի չափով։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով,․ թե 2024թ․ հունիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետբյուջեից ընդհանուր առմամբ որքա՞ն պարգևավճար են ստացել։ Մարզպետարանից պատասխանել են․ <<2024 թվականի հունիսի 15-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի թվով 68 աշխատակիցներ ստացել են 32075.2 հազար դրամի պարգևատրում>>: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները թերանում են իրենց աշխատանքում, մասնավորապես մարզպետարանում չգիտեն, թե մարզպետարանի ենթակայությամբ գործող Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով քանի՞ ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, անտեղյակ են թե Տավուշում վթարային քանի տուն, բազմաբնակարան շենք կա, շուրջ 3 տարի է, ինչ մարզպետարանը չի լոււծում սահմանամերձ Բարեկամավան գյուղի բուժկետի շենքի վերանորոգման կամ բուժկետն այլ տարածք տեղափոխելու խնդիրը։ Տավուշի մարզպետարանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին պարտադրել է, որ նրանք դասղեկների միջոցով աշակերտներին պարտադրաբար ծախեն <<Մադագասկար>> շրջիկ կրկեսի տոմսերը, ինչ հարուցել է սոցիալապես անապահով ծնողների բողոքը։ Մարզպետարանի պաշտոնյաները թերացել են իրենց աշխատանքում, սակայն վատ աշխատանքի համար պետական բյուջեից պարգևատրվել են ավելի քան 32 միլիոն դրամի չափով։ Երբ տարին դեռ չի կիսվել։
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը