Ոչ մեքենան առգրավելու որոշում են ցուցադրել, ոչ՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու ․փաստաբան

Ոչ մեքենան առգրավելու որոշում են ցուցադրել, ոչ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում են ցուցադրել, ոչ արձանագրություն են կազմել, ոչ որևէ կերպ հիմնավորել են բռնի ուժը, ոչ էլ՝ թույլտվություն են հարցրել՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչություն մուտք գործելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ ներկայացուցչությունում գտնվող անձը ներս է հրավիրել քննիչին, սակայն այդ ժամանակ որևէ կերպ չի պարզաբանվել, որ պատրաստվում են ավտոմեքենան առգրավել՝ դարպասները կոտրելով։
«Խաբելով քննիչը մուտք է գործել, ապա, տեղեկանալով, որ անվտանգության աշխատակիցը չունի լիազորություն՝ դարպասը բացելու, հրավիրել են հատուկջոկատայիններին և պարեկներին, որոնք ջարդել են դարպասները՝ առգրավելու ավտոմեքենան»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ որևէ որոշման չի ծանոթացել։
Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է դատական կարգով վիճարկել այս ամենը, բոլորը պետք է տեսնեն՝ ինչպես են ճնշում արցախցիներին։
Աղբյուր` Փաստինֆո