Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակը

Հունիսի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում Չարենցավան քաղաքի «Այֆուդ» սննդի կետի հարևանությամբ ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Իշխան Հ․-ն ապտակել է Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Հակոբ Ե․-ին, որից հետո Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Գ․-ի ուղղորդմամբ Հակոբ Ե․-ն կանչելով իր ընկերներ, Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Զ․-ին, 29-ամյա Արայիկ Ս․-ին և մի քանի դեռևս տվյալները չպարզված անձանց հետ միասին ծեծի են ենթարկել Իշխան Հ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Դ․-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 16-ին, ժամը 22։00-ի սահմաններում Շահումյան փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող չշահագործվող ճանապարհին նույն հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Անդրանիկ Հ․-ն, 26-ամյա Յուրա Ա․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 50-ամյա Սանասար Շ․-ն, Աշոտ Զ․-ն, Հակոբ Ե․-ն, Արայիկ Ս․-ն, 40-ամյա Գարիկ Դ․-ն, 34-ամյա Գարիկ Պ․-ն, 40-ամյա Արտյոմ Ա․-ն, 37-ամյա Գրիշա Կ․-ն, 37-ամյա Սուրեն Ա․-ն, Իշխան Հ․-ն, Սարգիս Դ․-ն ծեծի են ենթարկել միմյանց:

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
«Թուրքի հետ քիրվայությունը Բլեյանից, բանդիտիզմը՝ Վանոյից․․․ո՞վ է հոգեզավակ Նիկոլը» (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն անզիջում է եկեղեցու հարցում, բայց Կաթողիկոսն ուժեղ գործիքակազմն ունի․ Էդգար Էլբակյան (video) «3+3»-ի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ԱԳՆ Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է․ Սամսոնյան «Ծախու շու՛ն, հոգի՞դ ես վաճառել․․․ Վազգեն Սրբազանի սկանդալային անցյալը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից Ծափաթաղում սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին դեռ չեն վերադարձնելու մորը #ՀԻՄԱ․ «Ի՞նչ հզոր քայլ արեցին գյումրեցիները Նիկոլի դեմ» (video) Հրաժարվել ենք Բագրատ սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից․ փաստաբան Ինչպես Նիկոլը խայտառակեց Կճոյանին ու հետո գնաց դեմը չոքեց (տեսանյութ) Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին Գյումրիում Նիկոլին փրկեց միայն ու միայն եկեղեցու հանդուրժողականությունը․ Կարապետ Պողոսյան (video) Ինչու՞ և ովքե՞ր են Միհրան Հակոբյանի վրա հարձակվողները․․․ վերջին նորություններ (video) Միայն կռանալն է լավ ստացվում (video) Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը․Ամստերդամ Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ #ՈՒՂԻՂ․ Վազգեն (Էդիկ) Սրբազան․ «նզովյալ Նիկոլի սրբապիղծ հենարանը»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Սրբազա՞նն է հրավիրել Վազգեն Միրզախանյանին Գյումրի պատարագի․ արձագանքում է հոգևոր տեսուչը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել 20-ամյա երիտասարդի կյանքը Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հայրական ապտակ», «դե փորձանք է՝ եկավ էլի».Հակոբյան Երևանում այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը. քաղաքացու շնորհիվ կրակը տոնածառին չի հասել Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը «Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am