Ողբերգшկան ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում

Երեկ՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկաին ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:

Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Գավառի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը զինվորական է, ով մահացել է, և հնարավոր է՝ Գավառի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, կամ գուցե հենց նշված քննչական բաժնից քննչական խումբ ժամանի դեպքի վայր:


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ «BMW»-ն դուրս է եկել հանդիպակաց և մխրճվել է բեռնատարի քարշակի հատվածի մեջ:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Նոր նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանվածների համար 18+․ TikTok-ի օգտատերերը Փաշինյանի էջում նոր տեսանյութի տակ հայհոյանքներ են «ձոնում» Sex sells-ը ներկայացված է չափից դուրս ցածրակարգ ու տհաճ զգացողություններ առաջացնող է Առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն Ահազանգ. Վտանգված է Հանրապետական զորակոչային հավաքակայանից Ներքին Չարբախ, Մասիս և այլ բնակավայրեր տանող կամուրջը Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է․ պատգամավոր ԱԺ աշխատակազմի ծառայողները այս ամիս 2-րդ անգամ են պարգևատրվում Երկրաշարժ Վրաստանի՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ. այն զգացվել է Հայաստանի մարզերում ու Երեւանում Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը վանդալիզմի է ենթարկվել «Տարվա քաղաքական գործիչ». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մրցանակը ստացել է կինը Հրաչ Դավթյանը նշանակվել է Ինչպես ու ինչին եք խաբվել... (video) Մամիկոն Ասլանյանն աններելի բան է արել․․․ Հայկ Մամիջանյան (video) «Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․․․»․ լարված զրույց Արծվիկ Մինասյանի ու Սաքունցի միջև (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ո՞վ է ագրարայինի պրոռեկտորը, որի մասին խոսել է բուհի դասախոսը Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. Հարութ Սասունյան Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Chevrolet»-ը․ երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Կարող եք ծափ տալ....Գյուղի կեսը նվիրում են թշնամուն ու հանգիստ թռնում են հանգստանալու Փրկարարները դին իջեցրել են լեռան լանջից Միլլերի ասածը ՀՀ-ին պարտադրվող նոր ծանր զիջումների մասին է․ Բորիս Մուրազի Մեր անունից վարվող բանակցությունները հանգեցնում են ոչ թե իրական խաղաղության, այլ նոր զիջումների․ Վարուժան Գեղամյան Ողբերգական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ Շնորհավորում ենք՝ դուք շահել եք «երջանիկ երևանցի» մրցանակ. Սուքիասյան Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. նրա վիճակը ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արա Սահակյանը և Գուրգեն Հովհաննիսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գրող Արթուր Հայրապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am