Սամվել Վարդանյանը զրկված է ապրուստի միջոցներից․պաշտպանները միջնորդեցին թույլ տալ Վարդանյանին՝ բանկ այցելել

Սամվել Վարդանյանը զրկված է ապրուստի միջոցներից։ Պաշտպանության կողմը միջնորդեց՝ թույլ տալ տնային կալանքի տակ գտնվող Վարդանյանին մեկ անգամ բանկ այցելել՝ սոցիալական կարիքների և վարկը մարելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, այսօր կայացել է «ՔՊ»-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հրապարակային պարսավանքի ենթարկելու գործով դատալսումները։ Դատական նիստի մեկնարկին Սամվել Վարդանյանի պաշտպանը հայտնեց, որ բացարկի միջնորդություն ունեն՝ նախագահող դատավորին։ Բացարկի միջնորդության հիմքում դրվել է նախագահողի՝ անկողմնակալության մասով ողջամիտ կասկածները։ Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Ապացույցների ծավալի հարցի քննարկման ընթացքում պաշտպանության կողմը միջնորդեց՝ հարցաքննել Սամվել Վարդանյանին, վերջինս նշեց՝ ցանկանում է ցուցմունք տալ։ Դատարանի կողմից ապացույցների հետազոտման հաջորդականության սահմանումից հետո պաշտպանության կողմը միջնորդեց՝ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Վարդանյանի տանը՝ օտարերկրյա քաղաքացիներին ընդունելու հնարավորության թույլտվության հարցը։ Սամվել Վարդանյանը պարզաբանեց, որ խոսքը սեփական տան մասին է, որտեղ կան մի քանի մուտքեր։ Դատարանը որոշեց հետաձգել այս միջնորդության լուծումը՝ պահանջելով, որ հաջորդ նիստին ներկայացվի նաև տան հատակագիծը։

Պաշտպան Վարազդատ Հարությունյանը նաև նշեց, որ, հաշվի առնելով Սամվել Վարդանյանի ծանր ֆինանսական վիճակը, վարկերը և, միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ արգելված է «Բուքինգ» մուտք գործել, խնդրում են մեկ անգամ թույլ տալ Սամվել Վարդանյանին՝ բանկ այցելելու և վարկային պարտավորությունները սպասարկելու, սոցիալական կարիքները հոգալու համար։ Ըստ փաստաբանի՝ մեկ օրը բավարար է լինելու՝ ամբողջությամբ այդ գործընթացը կազմակերպելու համար։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանն էլ նշեց, որ, եթե Պրոբացիայի ծառայությունը կկարողանա ապահովել և վերահսկել դա, ապա չի առարկում։ Հարցի քննարկումը շարունակվեց դռնփակ ռեժիմով։ Նիստի ավարտից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը զերծ մնաց մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ դատարանը որոշել է հետագայում նիստերը դռնբաց ռեժիմով կքննել։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։

Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով ձերբակալվածներ չկան։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով Թուրքիայի ՌՕ ուժերն ի՞նչ գործառույթ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ Հասանովի հետ հանդիպմանը քննարկվում է այդ հարցը․ Բադալյան Հեծանիվ է քշում, տոլմա փաթաթում, սափրվում․ սա գիտե՞ք՝ ով է․ Լևոն Զուրաբյան (video) Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մեր ղեկավարը դարձել է բլոգեր. Զուրաբյան ՔՊ-ականնե՛ր, լավ լսեք․ էս «արյունից» դուրս եկեք, քանի դեռ Նիկոլը ձեզ չի «աղացել»․ Նաիրա Զոհրաբյան (video) Անթույլատրելի եմ համարում. Գևորգ Պապոյան Ավտովթար՝ Երևանում բախվել են թիվ 46 երթուղու՝ ուղևորներ տեղափոխող ավտոբուսն ու «Toyota»-ն. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ Գոյը փակ է, բայց պայքարը շարունակվում է Ուղևորներին իջեցնում են. մանրամասներ՝ Երևանից Նիժնի Նովգորոդ մեկնող ինքնաթիռի մասին Արթուր Հովսեփյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ Ամբողջ աշխարհում հայերի կյանքը վտանգված է․ ՄԻՊ (video) ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ 2024-ը Փաշինյանի հեռանկարների տապալման տարի էր. Լևոն Զուրաբյան Փաշինյանը կրկին իրեն կորցրեց․ «Ամեն ինչ արված է, որ գուբերնիա դառնանք, ֆորպո’ստ» (video) #ՈՒՂԻՂ․ «ԳԻԺ Նիկոլը կործանման նոր ծրագիր է մշակել»․ Գևորգ Պետրոսյան (video) Վարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան. որ դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am