12 մլն արժողությամբ նոր հողամաս Ջրվեժում. մարզպետ Կարեն Սարգսյանի ունեցվածքը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։

Նախկինում Հայաստանում որեւէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք):

Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաեւ դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։

Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատապքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։

Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչեւ այսօր սովորում է այնտեղ, եւ ինչպես ինքը կպարզաբաներ՝ մարզպետ լինելուն զուգահեռ չի կարողանում ավարտել այն. այս հարցերի պարզաբանման նպատակով արված «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին Սարգսյանը չպատասխանեց:


Նշենք՝ մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 126 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 500 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզի նախկին «խոպանչի» մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 976 հազար դրամ։

Կարեն Սարգսյանը Թռչուն Սարգսյանից նախորդ տարի ստացել է 700 հազար ռուբլի նվիրատվություն, որ համարժեք է 3 մլն եւ ավելի դրամի։

Ըստ մարզպետի կենսագրության՝ նախկին մարզական լրագրող Կարեն Սարգսյանն այսօր զբաղեցրած պաշտոնում ստանում է 13 մլն 952 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Կարեն Սարգսյանին պատկանող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 700 հազար ռուբլի՝ գրեթե 16 մլն դրամ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային: Պարզվել էր՝ Mercedes-ի վարորդը` մարզպետ Կարեն Սարգսյանը, եղել էր ոչ սթափ վիճակում: Ահա պետական պաշտոնյայի վարքագիծը. հարբած մեքենա է վարում, պաշտոնին զուգահեռ տարիներով իբր սովորում է Մոսկվայում, հող է գնում, որ հետո ասի՝ խոպանի փողերով տուն է սարքում ծնողների համար, ինչպես ՏԿՆ Գնել Սանոսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Հերթական մեկ անձից գնումը ֆավորիտ մատակարարից․ ԱԺ-ն այս անգամ 2 մլն 613.000 դրամի կոնյակ է ձեռք բերել Առաջիկայում սպասվում է բռնությունների աննախադեպ ալիք Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Դավիթ Համբարձումյանի փաստաբանը պատրաստվում է դատավորի դեմ հայց ներկայացնել դատարան Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Պետականությունը կվերականգնվի, Եկեղեցին զավթած զինված բանդան կհայտնվի իր տեղում․ Սրբազանների նամակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am