Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ իրացնելով հայապահպան կարևորագույն գործառույթ և ծավալելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հսկայական գործունեություն։ Վերջին 1700 տարվա պատմության ընթացքում Հայաստանը քանիցս պետականություն չի ունեցել, և հենց Եկեղեցին է կազմակերպել ու իրականացրել կառավարումը, ֆինանսների տնօրինումը, մշակույթի, գրականության պահպանումը, կրոնի տարածումը։ Եկեղեցու դերը հատկապես ահռելի է Սփյուռքի գաղթօջախներում, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցու շուրջ են հավաքված եղել և այսօր էլ կան, չհաշված, որ հենց Եկեղեցու միջոցով է բարեգործական, մշակութային, լեզվապահպանման գործ իրականացվել։

Անկախ ամեն ինչից՝ Եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային, բարոյականության ուղենիշ է եղել, և կարելի է առանց կասկածի նշել, որ 21-րդ դարի հայ մարդու ձևավորման գործում ամենակարևոր դերն ունեցել է Եկեղեցին, հատկապես բարոյական, հոգևոր գաղափարների առաջ մղման, ավանդույթների պահպանման, դաստիարակման, կրթության հարցում։ Բնավ զարմանալի չէ, որ այսօր հենց Հայ առաքելական եկեղեցին է կանգնած երկրի ու ժողովրդի համար պատուհաս դարձած իշխանությունների դեմ պայքարի հիմքերում։ Ի վերջո, որքան էլ սահմանադրորեն և օրենքներով արձանագրված լինի Հայաստանի աշխարհիկ պետություն լինելը, Հայաստանն ավելի շուտ մի ազգ՝ քրիստոնյա հայերով բնակեցված պետություն է, որտեղ Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը անհնար է թերագնահատել, և բարոյական, հոգևոր ու քաղաքական ծանր անկումների պահերին, բնականաբար, հայ ժողովուրդը համախմբվելու կարևորագույն առաքելությունը դիտում է հենց Եկեղեցու մեջ։

Այսօր ընդդիմադիր շարժումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, հենց եկեղեցին է, որ իր հայրական խոսքով կարողանում է սփոփանքի բառեր հասցնել հանրությանը: Եվ որոշ շրջանակների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ու նրանց սատելիտների հակաքարոզչությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ, աղանդավորների թվի ահռելի աճը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ, վկայում է առաջին հերթին այն մասին, որ նրանք հենց Եկեղեցուց են վախենում, հասկանում են, որ Հայ առաքելական եկեղեցին է գործող իշխանությունների վարած քաղաքականության դեմ պայքարի առաջամարտիկն ու գլխավոր ուղենիշը։ Հայաստանում կարող է հաջողել միայն այն իշխանությունը, որը սերտորեն կապված կլինի Հայ առաքելական եկեղեցու հետ, իր քաղաքականության մեջ հաշվի կառնի Եկեղեցու ազգապահպան, հոգևոր, գաղափարական ու ազգային բարոյական ուղենիշները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 185 անգամ
Լրահոս
«Փալա՛ս, դու մեր կյանքն էլ ես խլել, քո արարքը մեզ էլ է սպանել». հերոսի հայր (video) Նիկո՛լ,գերագույն խաբեբա, նոր հիշեցիր՝ Ռուսաստանը ով է, հունիսի 7-ին գիտե՞ս՝ ինչ է լինելու. Զուրաբյան (video) Պուտինը բաց կապով երբեք չի խոսում․ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը՝ Փաշինյանի մեղադրանքներին (video) «Վահագն Ալեքսանյան, ես կարող եմ ապացուցել՝ որն է քո մեջ նստած խոզը»․ Մարիամ Չախոյան (video) Նիկոլը մեզ ուզում է վախեցնել մի բանի համար․ հարցում (video) #ՈՒՂԻՂ. «Ջեբկիր ստահա՛կ, ստացա՞ր պատասխանդ Արաբկիրում, դե հիմա լսի՛ր». Արաբկիրի նախկին թաղապետ (video) «Սպասե՛ք, Նիկոլի երեսին ուժեղ հարված են տալու»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am