Ի՞նչ է հայտարարագրել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, Տավուշում աղմկահարույց դեմարկացիան և դելիմիտացիան գլուխ բերելը, թերևս, ավարտված համարելով, օրերս մայրաքաղաքում օժանդակում էր ՆԳՆ ոստիկանության իր մյուս գործընկերներին՝ աննահանջ կանգնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

168.am-ը ոստիկանության այս բարձրաստիճան պաշտոնյայի ակտիվությունը հաշվի առնելով՝ այսօր կանդրադառնա նաև նրա հայտարարագրին։

Այսպիսով, 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մարտ ամիսը՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ապա՝ 2023 թվականի մարտից մինչև օրս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի 2021 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում բացակայում է անշարժ և շարժական գույքի մասին որևէ հիշատակում։ Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարի չափը կազմել է 8 միլիոն դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտը՝ 6 միլիոն 142 512 դրամի չափով գոյացել է աշխատանքի վարձատրություն՝ ՀՀ ոստիկանությունից։

2022 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրից էլ տեղեկանում ենք 2018 թվականին գնված 1 անշարժ գույքի՝ Երևան քաղաքում, համատեղ օգտագործման իրավունքով տնօրինվող հողամասի մասին։ Պահպանվել է 8 միլիոն դրամ կանխիկ դրամի և աշխատավարձի՝ 6 միլիոն 142 512 դրամ չափը։

Կա նաև հիփոթեքի մասին հիշատակում՝ 42 միլիոն դրամ վարկի մայր գումարի մնացորդով․ նպատակ բաժնում նշված է՝ «տուն»։

2024 թվականին ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը հայտարարագրել է 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի մասին տվյալները։

Որպես անշարժ գույք է նշված Երևանի Արաբկիր համայնքում 2017 թվականից գնված և համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող հողամասը:

Դրամական միջոցները․ կանխիկ դրամը դարձյալ եղել է 8 միլիոն դրամի չափով, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տարեկան եկամուտը՝ աշխատավարձը՝ 6 միլիոն 230,020 դրամի։

Վարկի մայր գումարի չափն այս անգամ նշվել է 42 միլիոն 221 917 դրամ, իսկ նպատակ բաժնում՝ «բնակարանի ձեռքբերում»։

Այս հայտարարագրի մեջ կներկայացնենք նաև հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներից՝ որդու՝ Աշոտ Արթուրի Մկրտչյանի հայտարարագրի մի քանի դրվագ ևս։

Այսպիսով, Աշոտ Մկրտչյանը 2022 թվականին նվիրատվություն է ստացել հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ Հողամասը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։

2022 թվականը բարեբեր է եղել նրա համար․ նաև գնել է 2022 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի ավտոմեքենա։

Ի դեպ, Արթուր Մկրտչյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա իր կարիերայի տարբեր տարիներին ժամանակ առ ժամանակ հեռացվել է պաշտոնից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, ապա կրկին վերականգնվել որևէ պաշտոնում։

24News-ին էլ հայտնի էր դարձել Գեղարքունիքի մարզային վարչության պետ եղած ժամանակ Արթուր Մկրտչյանին վերագրվող արարքների մասին․ ըստ օդում կախված լուրերի՝ Սևանի ավազանի որոշ չարաշահումները կապված են նրա անվան հետ, համակարգում նաև նկատել են, որ Մկրտչյանի ծննդյան առիթներին հրավիրյալների թվում շատ հաճախ կարելի էր տեսնել քրեական կամ վարչական իրավախախտում իրականացրած անձանց:

դիտվել է 737 անգամ
Լրահոս
Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ–ականներին «հասկացրել է»՝ «հանգիստ վեր ընկեք տեղներդ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն․ Սուրենյանց Որ իշխանությունը ձեր տունը հանձնի, ինչպես Դավիթ Գալստյանինը, շարունակելու ե՞ք թուրքերին փառաբանել ՀԱՊԿ-ի «սառեցված» անդամ Հայաստանը պետք է սթափ մտածի «Ժողովուրդ». ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը․ ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան Այսօր կանայք այլևս հարկադրված չեն կատարել այդ ծանր ընտրությունը․ Ամալյա Խալաթյան Այս հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Սամվել Կարապետյանը խիստ հսկողության տակ է․ «Ժողովուրդ» Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի. հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ» Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքական ԱԹՍ-ները պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծել ՔՊ-ականի զավակներին. «Փաստ» Հայաստանը ստիպված էր զիջել Ղարաբաղը. Սքոթ Ռիտեր «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» ՔՊ-ականները «թռել» են վրացի գործընկերներից․ «Հրապարակ» «Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել»․ Տեր Վրթանես Բաղալյան Իշխանությունը հետաձգել է դատավորի ընտրության հարցը Սամվել Կարապետյանի գործով սկանդալի ֆոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am