Նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հանդես է եկել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին:

Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:

Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:

Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո:

Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»:

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Գնել Սանոսյանը պիտի Վեդիի ջրամբարի համար պատասխան տա․ Թագուհի Թովմասյան (video) Բոլորս գործազուրկ կդառնանք, ո՞նց ենք մեր ընտանիքները պահելու․ ակցիայի մասնակից (video) Եթե այսպես շարունակվի, մեր ռուս գործընկերները հնարավոր է հրաժարվեն մեզ հետ համագործակցել․ ակցիա (video) Վրացական անցակետում վարորդին ասել են, եթե կոնյակ եք բերել՝ ձեր հարցը լուրջ ա․․․ բողոքի ակցիա (video) Աննա Հակոբյանը հավաստագիր ունի՞ կրթելու համար․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վրաստանը կոնյակով լի մեր մեքենաները Լարսում պահում ա, Էկոնոմիկայի նախարարից պատասխան ենք ուզում (video) Սենց բան ե՞րբ ա եղել, ո՞նց են պլոմբները պոկում, ու 1 ամիս պահում․ կոնյակագործ (video) Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս #ՀԻՄԱ․ Թուրքական պլանը՝ Հ1-ի եթերում․ Էդգար Էլբակյան (video) ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ի՞նչ է առաջարկել Պուտինն Արցախի իշխանություններին (video) Ինչ է կատարվում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց Ողբերգական դեպք Շիրակի մարզում. հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն, վերջինը հայտնվել է մայթին «ԲԴԽ նախագահին SMS-ով աշխատանքից ազատելը նորմա՞լ է»․ Կյուրեղյանը՝ Հակակոռուպցիոն նախագահին (video) Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Աննա Հակոբյանի ու Փաշինյանի արշավների վրա որքա՞ն է ծախսվում բյուջեից․ Աննա Գրիգորյան (video) Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Մունդառ հերյուրա՞նք է, թե՞ այդ կոռուպցիայի հետևից գնալու եք․ Արթուր Խաչատրյան (video) Պուտինը Ուկրաինայում այդ քայլից հետո կանցնի Հայաստանին․ Հրանտ Բագրատյան (video) Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին․քաղաքագետ Հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին․ Ղազարյան Կոնջորյանի կինը 10 միլիոն աշխատավարձով ՀայՓոստի տնօրեն կդառնա՞ր, եթե Կոնջորյանը պատգամավոր չլիներ (video) Ինչպես է խայտառակվել ադրբեջանական զորախումբը Կարմիր հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (video) ՀԿ ներ, է՞դ ում իրավունքների համար եք ստանում էդ գումարները, եթե կնոջը խոչտանգում ու անարգում են մեր երկրում.Հովսեփյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 13-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 13-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 13-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am