«Աշոտյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում է, որ Փաշինյանի իշխանությունը ճաքեր է տվել». Էդուարդ Շարմազանով. ArmLur.am

Այսօր լրանում է 1 տարին, ինչ ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը անազատության մեջ է:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել էր «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

Մեզ հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ այս 1 տարվա ընթացքում որևէ բան չփոխվեց, բացի նրանից, որ դատական քննությունն ապացուցեց և դատալսումներից ակնհայտ դարձրեց Արմեն Աշոտյանի անմեղ լինելը և այս գործի շինծու լինելը, որը պատվիրված է իշխանությունների կողմից։

«Որևէ բան չփոխվեց, բացի նրանից, որ այս մեկ տարվա ընթացքում դատական քննության փուլն ապացուցեց մի բան և ակնհայտ դարձավ բոլորի համար դատալսումներից, որ Արմեն Աշոտյանը անմեղ է, և սա շինծու քրեական գործ է, որը պատվիրված է իշխանության գլխավոր ղեկավարության կողմից, շատ ակնհայտ է ամեն ինչ։ Մենք տեսանք, որ Արմեն Աշոտյանի վրա ցուցմունք չկա, մենք տեսանք, որ Արմեն Աշոտյանը պետությանը որևէ վնաս չի հասցրել, մենք տեսանք, որ այն թվերը, որոնք վերագրում էին Արմեն Աշոտյանին հենց նույն դատարանը հերքեց, որ նման բան կա։ Փնթի գործ է, «զակազով» ստացել է, որ Աշոտյանին բռնեն տանեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Աշոտյանի վրա մի հատ ձայնագրություն, փաստ լիներ, սրանք ոնց էին կինո «բռնել»։ 1 տարի է դատական պրոցեսը գնում է՝ ոչ մի բան չկա։ Ամսի 24-ին էլի դատն է, կգնաք՝ կտեսնեք։ Տուժող չկա, ցուցմունք չկա այդ մարդու վրա։ Նույնիսկ դատարանը չի ընդունել, որ Աշոտյանը երկրին մի լումայի վնաս է հասցրել։ Սա շինծու քրեական գործ է, որի նպատակն է եղել լռեցնել Արմեն Աշոտյանին և վախեցնել մյուս ընդդիմադիրներին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Չնայած նրան, որ ապրում ենք ժողովրդավար երկրում, օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը և անդրադառնալով այս թեմային՝ Շարմազանովը ասաց.

«Հենց այդպես էլ պետք է լինի, պետք է քաղբանտարկյալների թիվը աճի ու աճի, որ հետո կապիտուլյանտների թիվը կտրուկ նվազի։ Քաղբանտարկյալների շատացնումը կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Ես ասել եմ, Հայաստանում հեղափոխական իրավիճակ է։ Ուզում է 100 հոգու էլ բռնի, ուզում է 1000 հոգու էլ բռնի։ Նրանք մի բան չեն հասկացել, որ 5000 մարդու կյանքի սպանության պատճառ ու մեղավոր են։ Նիկոլը պառլամենտում հայտարարել է, ինքն իր վրա ցուցմունք է տվել, որ շատ լավ գիտակցել է 2018 թվին, ըստ իրեն, որ Արցախը Ադրբեջան է, բայց 2019-ին ասել է Արցախը Ադրբեջան է և վերջ, 2020-ին էլ մարդկանց ասել է գնացել պայքարեք, գնացեք կռվենք, երբ որ ըստ իրեն իմացել է ամեն բան վերջացած է։ Ինքն իմանալով այս ամենը 5000 երեխու կյանք է խլել, տասնյակ հազարավոր մարդկանց հաշմանդամ է սարքել։ Առնվազն 20.000 հայ ընտանիք չի ձևավորվելու։ Սրբազանը կհաջողի, չի հաջողի, հանրապետականը կհաջողի, չի հաջողի, туда сюда, էդ սաղ հեչ։ Լա՛վ, 5 տարի էլ կառավարի, 10 տարի էլ կառավարի, հետո՞։ Բարոյապես էլ, քաղաքականապես էլ պրծավ, ամեն ձև»։

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Արմեն Աշոտյանը ինքն իրենով քաղաքական կապիտալ է, քաղաքական լուրջ գործիչ, որը ունի քաղաքական լուրջ կապեր Եվրոպայում։

«Աշոտյանն ինքն իրենով քաղաքական կապիտալ է, ինքն իրենով լուրջ քաղաքական գործիչ է, ունի քաղաքական լուրջ կապեր եվրոպաներում, բացահայտում էր այս նիկոլիզմի իշխանության հակաժողովրդավարության բնույթը ու հիմա էլ ռեպրեսիա է էլի, ինչո՞ւ եք զարմանում»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ իշխանությունը թմբիրի մեջ է, չի հասկանում՝ ինչ է կատարվում և եթե վախեր ունենային, ապա այս օրին չէին ընկնի։

«Վախը դա նորմալ զգացում է, իշխանությունը վախերի մեջ է Ալիևից ու Էրդողանից, սեփական ժողովրդից ունենային վախեր՝ այսպես չէր լինի։ Ովքեր խանգարում են, իրենք իրենց ճանապարհից չեզոքացնում են, սա է խնդիրը։ Աշոտյանը այն անձնավորությունն է, որը խանգարել է Նիկոլ Փաշինյանի ծրագրերը Եվրոպայում»,-ասաց Շարմազանովը»։

Շարմազանովը նշեց, որ Աշոտյանը արդյունավետ կերպով պայքարում էր իշխանությունների դեմ և իշխանությունները Արմեն Աշոտյանին կալանքի տանելը նպատակներ է ունեցել։

«Վախերի մեջ չեն, պարզապես Արմեն Աշոտյանը շատ արդյունավետ պայքարում էր ու իրենց մեջ էլ Արմեն Աշոտյանին նստեցնելու նպատակն այն էր, որ

ա.՝ ցավեցնել հանրապետականին, բ.՝ չեզոքացնել Աշոտյանի արդյունավետ գործունեությունը, գ.՝ Աշոտյանին բռնելով վախեցնել մյուս ընդդիմադիրներին։ Այսինքն՝ իրենք հասկացան, որ մեկ տարվա մեջ ընդդիմադիրների քանակն ավելի ավելացավ ու հիմա սրբազանին բռնեն՝ ավելանալու է, ուրիշին բռնեն՝ ավելանալու է։ Իրենք չեն հասկանում, որ պատմության ընթացքն իրենց դեմ է գնում, անիվն իրենց դեմ է։ Պատմության անիվը անհնար է պտտել։ Աշոտյանը այս մեկ տարվա ընթացքում ապացուցեց, որ ինքը պայքարում է, պայքարելու է, ավելի է հզորացել, ժողովրդի հարգանքն էլ իր հանդեպ ավելի է շատացել և Աշոտյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում է, որ Փաշինյանի իշխանությունը ճաքեր է տվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

դիտվել է 519 անգամ
Լրահոս
Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան Աննայի «ողբը» մի նշանակություն ունի․ Սուրեն Սուրենյանց (video) ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում Ոչ մի կոորդինատ չեմ տալու․ Ալեն Սիմոնյանը խուսափում է ասել՝ ինչքան տարածք են տալիս Ադրբեջանին (video) Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am