Ես էլ եմ պահանջում Փաշինյանի հրաժարականը, 5 տարի դա եմ ասում։ Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Նիկոլ Փաշինյանն այսօր ի վիճակի չէ երկիրը ղեկավարելու ու շատ կարևոր է, որ ինքը դա հասկանա․ դա բխում է ազգի շահերից։ Մենք ապահովագրված չենք անվտանգությամբ, դուք տեսնում եք, թե ինչ ագրեսիվ պետության հետ գործ ունենք, մեզ թուրքացնում են»,- ասաց նա։
Նրա խոսքով ներկա իշխանությունները ոչ մի միջազգային կառույցում չեն կարողացել պաշտպանել հայ ժողովրդի շահերը։
«Փաշինյանը պետք է հասկանա, որ գնալն իրեն էլ է պետք։ Ինքն այսօր ոչ մեկի հետ ոչ մի հարաբերություն չունի։ Այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններ գրեթե չկան»,- ասաց նա։
Աբրահամյանն անթույլատրելի համարեց նաև ոստիկանության կողմից ուժի կիրառումը։
«Իրենք պատասխան են տալու, այսպես չի մնալու։ Այսօրվա անմիասնականության պատճառը նաև մեր բիզնեսներն ու մտավորականներն են, ովքեր իրենց խոսքը չեն ասում։ Իրենք կասկածի տակ են դնում իրենց երեխաների ապագան»,- ասաց Արա Աբրահամյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը