Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։
Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։


Կշարեի 4-5 շարքով վահաններով ու սաղավարտներով ոստիկաններ, որպեսզի առարկաներ նետելու պարագայում կարողանան պաշտպանվել («կրիա» դասավորվածության անցնելու պատրաստվածություն ունեն մեր ոստիկանները)։ Ոստիկանների ու ցուցարարների միջև կանցկացնեի փշալար ամբողջ փողոցի լայնքով` կես մետր թողնելով անհրաժեշտ շարժի համար։ Փշալարի առկայությունը կարող էր միայն քաղաքական շահարկումների պատճառ դառնալ, բայց հո իմ խնդիրը չի քաղաքական հարցեր լուծելը, ես անվտանգությունն եմ ապահովում։

Վահաններով շարքի մեջ կկանգնեցնեի արցունքաբեր գազ օգտագործող 4-5 ոստիկան, ովքեր կարող էին սաստել ամենաագրեսիվ, փշալարն ու վահանները անցնել փորձող ցուցարարներին։


Շարքի թիկունքում կտեղակայեի մեկ կամ երկու ջրցան մեքենա, որը կօգտագործեի ինչպես խմբային հարձակման, այնպես էլ հրկիզումների դեպքում։

Այս հատուկ միջոցները կծառայեին անհրաժեշտության դեպքում հնարավոր նվազ վնաս պատճառելուն։

Տեղում ծառայության ղեկավարումը ու ցուցարարների հետ հաղորդակցությունը կհանձնարարեի այն ոստիկաններին, ովքեր առավել հավասարակշռված են, նաև հարգանք են վայելում ցուցարարների մոտ, օրինակ Լևոն Ղազարյանին։

Հաշվի առնելով հավաքի մարդաշատ լինելը, հույսս չէի գնի ձեռքի մեգաֆոնի վրա, ավելի հզոր բարձրախոս կբերեի, որպեսզի օրինական պահանջ ներկայացնելիս այն լսելի լինի հավաքի մասնակիցներին։

Թվարկված միջոցների թիկունքում, անվտանգ հեռավորության վրա կպահեի ոստիկանական ուժեր, ինչքան կարող եմ, այդ թվում հատուկ ստորաբաժանումներ, ավելի լուրջ հատուկ միջոցներ, որպեսզի եթե հնարավոր բախումները վերաճեն բռնի հանցագործությունների, ամբողջ ներուժով ներգրավվեն։

Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար).

Մի շարք վահաններով պատ կկազմեի, դրանց առաջ կբերեի ինչ որ անհասկանալի սնկանման ոստիկանների, նրանց անմիջապես թիկունքում կունենայի անպաշտպան ոստիկանների հոծ բազմություն, դրանց թիմունքում հիշատակածս «կրիան», էս ամեն ինչի մեջ շարքերի խախտումով կվազվզեին անհավասարակշիռ կարմիր բերետավորները, կքաշքշեին ցուցարարներին, շշեր կնետեին, կծեծեին մարդկանց։

Այդ ընթացքում լարվածությունը կփորձեին զսպել իրենց հերթին լարված այն ոստիկանները, ումից ցուցարարները ամենաշատն են զզվում, օրինակ` հավաքի մասնակիցների պատկերացումով` Ադրբեջանին հող հանձնելը հեշտացնող Կարեն Հակոբյանը, կամ նրբանկատագույն մի անձնավորություն` Հայկազ Ջոմարդյանը, կամ հենց ես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանս, որ վերջին 10 օրը անընդհատ կռվի մեջ եմ մտնում ու չեմ կարողանում լեզու գտնել ցուցարարների հետ։

Վերջում էլ կտեսնեի, որ էլ իրադրության տերը չեմ, կհրամայեի ամենավտանգավոր հատուկ միջոցներից կիրառել ամենավտանգավոր եղանակով` առանց նայելու նռնակներ նետել մարդկանց ոտքերի տակ»։

 

դիտվել է 897 անգամ
Լրահոս
Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video) Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Սիրած աղջկան լոգարանից առևանգած պարեկն ազատվել է աշխատանքից Դիվանագետներին տրվող հավելավճարները կավելացվեն․ նախագիծը քննարկվեց ԱԺ հանձնաժողովում (video) Զինյալներն ամբողջությամբ գրավել են Հալեպը, Հայոց թեմի Ազգային առաջնորդարանը շարունակում է հայ համայնքին տիրություն անել. սիրիահայ պատգամավոր Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում «ԼՈԽ» Նիկո՛լ, անցիր օրենքները կարդալու. ավանտյուրադ էլ չի անցնում. Գևորգ Պետրոսյան (video) Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am