Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է. Ձյունիկ Աղաջանյան

Հունիսի 6-8-ը Եվրախորհրդարանի ընտրություններն անամպ երկնքում ճայթած կայծակի ու մրրկահողմի ազդեցություն է ունեցել, որը սպառնում է լիովին ձևափոխել եվրոպական քաղաքական լանդշաֆտը՝ սրբել-տանելով հանրային գիտակցության մթագնման միջոցով գլոբալիստական քաղաքականության կրողներին: Այս մասին իր հոդվածում գրել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջյունիկ Աղաջանյանը:


Նա, մասնավորապես, նշել է.

«Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները

Չնայած որոշ վերլուծաբանների գնահատականներին՝ հանրության դեպի առավել ազգայնական ու եվրոպախույս գաղափարախոսություն սահքը տեսանելի էր, սակայն դրա ծավալներն ու խորությունը թերագնահատված էին: Առաջին ծաղիկներն ի հայտ եկան դեռևս 2023թ. տարեվերջին, երբ Նիդերլանդներում գործող իշխանական կոալիցիայի բոլոր չորս կուսակցությունները կորցրեցին իրենց ձայների զգալի մասը՝ զիջելով ծայրահեղ ազգայնական Խերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությանը»:


Նույն պատկերն արձանագրվեց Սլովակիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 2023թ. հոկտեմբերին, երբ իշխանության ղեկն անցավ ազգայնական «Սմեր» կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինիս հակառուսական քաղաքականությունից հրաժարման դիրքորոշումն արժեցավ մահափորձ, որի ծանր հետևանքները դեռևս հաղթահարված չեն:

Հակառակ այն եվրավերլուծաբանների կարծիքին, որ այդ միտումը չի պահպանվում և արևմտյան գլոբալիստական օրակարգով առաջնորդվող հանրային տրամադրությունները գերիշխում են, հունիսի 9-ին Բուլղարիայում, երեք տարվա մեջ վեցերորդ անգամ անցկացվող ընտրությունները, Եվրախորհրդարանի ընտրությունների հետ մեկտեղ, ջախջախիչ հարված հասցրեցին կուրորեն ամերիկյան թելադրանքով շարժվող եվրաչինովնիկներին: Բուլղարիայում իր առաջատար դիրքերը պահպանեց աջակենտրոնական «ԳԵՐԲ» կուսակցությունը՝ 24,7%-ով, իսկ աջ ծայրահեղական ռուսամետ «Վելիչիյեն» էապես բարելավեց իր դիրքերը՝ ստանալով 4,65%: Էթնիկ թուրքական «Հանուն իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը 17,01%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ անցնելով արևմտամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը» կուսակցությանը (14,3%), իսկ ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ գործողությունների իրականացման դեմ հանդես եկող ուլտրաազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը զբաղեցրել է չորրորդ տեղը՝ 13,8%-ով, և առաջին անգամ ներկայացված կլինի եվրախորհրդարանում:

Ըստ էության՝ համանման պատկեր արձանագրեցին նաև Եվրախորհրդարանի ընտրությունները: Ծայրահեղ աջակողմյան կուսակցություններն զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը, իսկ գլոբալիստական օրակարգը սպասարկող «Կանաչների» կուսակցություններն ամենամեծ կորուստներն են գրանցել:

Առավել ցցուն համաեվրոպական միտումների դրսևորումներն արձանագրվեցին Ֆրանսիայում և Գերմանիայում՝ ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական շոգեքարշ հանդիսացող երկրներում: Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան, Մարին Լը Պենի առաջնորդած «Ազգային ռալի» կուսակցությունը կրկնակի գերազանցեց նախագահ Մակրոնի «Շարժվող հանրապետություն» կուսակցությանը (LREM- La République En Marche), ինչը դրդեց նախագահին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Բելգիայի վարչապետն էլ հրաժարական տվեց: Իր դիրքերն ամրապնդեց Հունգարի վարչապետ Օրբանը, ով արդեն տարիներ շարունակ առանորդվում է բացառապես ազգային օրակարգով՝ տեղի չտալով եվրակառույցների ղեկավարների ճնշումներին:

Եվրոպական հանրության տրամադրությունների ձևավորման վրա արդեն մեկ տասնամյակից ավելի երկու խնդիր է վճռական ազդեցություն ունենում ՝ միգրացիոն հարցերը և ուկրաինական զարգացումները: 2014թ. հետո ուկրաինական թեմատիկան երանգավորվեց հակառուսական շեշտադրումներով և Ռուսաստանին խեղճացնելուն միտված պատժամիջոցների ներդրմամբ: Այս քայլերն իրենց պիկին հասան 2022թ.՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ Հատուկ ռազմական գործողությունները սկսելուց հետո: Այդ ժամանակ այն ստացավ «չեղարկման քաղաքականություն» անունը:

Շինծու, կեղծված և խեղված թեզերի ու երևույթների, սադրանքների կիրառմամբ հակառուսական տրամադրությունների գեներացմամբ հանրային գիտակցության մշակման գործընթացն ակտիվորեն իրականացվել է ավելի քան երկու տասնամյակ՝ զուգորդելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի զսպմանը, ճնշմանը, իսկ վերջին շրջանում ՝ կազմաքանդմանն ուղղված քայլերով: Այդ ջանքերի արգասիքը լիուլի դրսևորվեց ամբողջ արևմտյան ճամբարում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի կոպտագույն ու աղաղակող խախտումների շքերթով, որը որևէ դիմադրության, ըստ էության, չարժանացավ իբրև-թե ժողովրդավարության սկզբունքներով ապրող ու առաջնորդվող հանրությունների կողմից: Հակառակը, դիմադրելու ցանկություն արտահայտող վախվորած ձայներն արագ ճնշվում էին, ու այդ անձինք ևս ենթարկվում «չեղարկման»՝ անկախ այդ անձանց հանրային, քաղաքական դիրքի կամ վաստակի: Արևմտյան հասարակությունը դարձել էր լիովին կառավարելի, իսկ արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիայի անկասելիության ու միաբևեռ աշխարհի թելադրանքով դաստիարակված քաղաքական գործիչների կողմից հրահանգների անվարան կատարումը դարձել էր վարքագծային նորմ:

Գլոբալիստական ճամբարի կողմից ձևավորված «իդիլիկ» պատկերն իր առաջին ճաքերը գրանցեց 2022թ. վերջին, երբ ռուսական կողմին հաջողվեց հետ մղել համա-ՆԱՏՕ-ական ջանքերով զինված ու իրականացված ուկրաինական հարձակումը, իսկ հաջորդող տարվա ընթացքում, փաստացիորեն, տապալել Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական պատժամիջոցների, հանրային ընդվզման, ներքին էթնիկ ու կրոնական տարբերությունների շահարկմամբ բաժանարար գծերի ու ճեղքերի խորացմանն ուղղված ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող քաղաքականությունը:

Ճաքերը վերածվեցին ճեղքերի ուկրաինական ճակատում հերթական տապալումների ֆոնին ներեվրոպական տնտեսական իրավիճակի վատթարացմանը զուգահեռ, իսկ արդեն ամիսների շարունակվող ամենատարբեր տնտեսվարողների ցույցերը Եվրոպայով մեկ, գործող խոշոր բիզնեսների հեռանալը և տեղափոխումը Միացյալ Նահանգներ, հանրության համար ակնհայտ դարձրեցին, թե ում հաշվին է իրականում ապահովվում արևմտյան, իրականում՝ ամերիկյան հեգեմոնիան:

Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ ազգայնական ուժերը, անկախ նրանց աջակողմյան կամ ձախակողմյան կեցվածքից, սկսում են գերիշխել քաղաքական խճանկարում, ինչը նշանակում է, որ հանրության մի ստվար զանգված այլևս ցանկություն չունի արևմտյան գլոբալիստական կենտրոնների ստեղծած քաոսի համար «վճարողը» լինել: Այս ուժերը հանդես են գալիս «չեղարկման քաղաքականության» վերացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման և տնտեսական կապերի հաստատման ու Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական առճակատման բացառման օգտին:

Եվրոպական հանրության շրջանում ավելի ու ավելի գերիշխող դարձող բողոքի ու դժգոհության տրամադրությունները, որոնք արտացոլվում են գործող իշխանությունների հանդեպ շատ ցածր ու նվազող վստահության ցուցանիշներով, հաջորդող մեկ տարվա ընթացքում եվրոպական երկրներում սպասվող ընտրություններում իրենց բնական արտացոլումն են ստանալու, որը հանգեցնելու է այդ երկրների ավելի ազգային քաղաքականության իրականացման, ինչն էլ կվերածվի կենտրոնախույս ուժերի ամրապնդման ու համաեվրոպական կառույցների թելադրած օրակարգից հեռացման: Այս միտումների պահպանման պարագայում՝ ոչ հեռավոր ապագայում կտեսնենք Եվրամիության թուլացում ու նրա նշանակության էական նվազում, որոշումների կայացման մեխանիզմների վերանայում և պաշտոնյաների գործառույթների վերաորակավորում՝ թելադրողի դերը վերադարձնելով ազգային պետություններին:

ՆԱՏՕ-ն ևս անմասն չի մնա ուկրաինական արկածախնդրության հետևանքներից: Պահանջ կդրվի էական վերանայման ենթարկել այդ կառույցի դերն ու նշանակությունն անդամ երկրների համար, չի բացառվում առավել երկարատև ժամանակահատվածում առանձին երկրների այդ կառույցից դուրս գալը: Զարմանալի չի լինի, եթե առաջին ծիծեռնակը լինի Թուրքիան, որը հավակնություն ունի պանթուրանական ծրագրի շնորհիվ աշխարհաքաղաքական կենտրոնի վերածվելու:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից հռչակված «եդեմական այգու» անդորրն այլևս խաթարված է, արևմտյան քաղաքականության փարիսեցիությունն ու ժողովրդավարության տարածման ներքո գերիշխանության հաստատման քաղաքականության իրականացումը դառնում է ավելի ու ավելի բացահայտ:

Ի՞նչ նշանակություն ունեն այս զարգացումները գոյաբանական խնդիրների առջև կանգնած Հայաստանի համար: Վեցը տարի առաջ, երկու հայկական հանրապետության անվտանգ գոյությունը վայելող հայության համար այս ամենը հիմնականում վերլուծական հետաքրքրություն կներկայացներ, ինչը կպահանջեր հընթացս և արդյունքների արձանագրմամբ քաղաքական որոշումների ճշգրտումներ իրականացնել: Սակայն, գործող իշխանությունների պարագայում, որոնք անթաքույց շրջադարձ են կատարել դեպի Արևմուտք, այդ նպատակով զոհաբերել են Արցախը և շարունակում են թշնամուն նվիրել հայկական տարածքներ, Հայաստանի պաշտպանական ու անվտանգային համակարգը ամբողջովին դրել են ՆԱՏՕ-ական ուժերի վերահսկողության տակ, ամեն ջանք գործադրում են Հայաստանը ռուսական գերակայության համակարգերից դուրս բերելու և կտրելու համար, ինչը ֆինանսատնտեսական կոլապսով է սպառնում՝ ջնջելով երեսնամյա ձեռքբերումները և վերադարձնելով մեզ 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երկրի սահմանների ռազմավարական վերահսկողությունը հանձնել են թշնամի Ադրբեջանին ու հանրային հնազանդեցման քաղաքականություն են իրականացնում՝ հուսալով բավարարել թուրք-ադրբեջանական անսպառ պահանջները՝ սպասարկելով Հարավային Կովկասում արևմտյան գերակայության հաստատման օրակարգը, սա ավելի անդունդը գլորվող գնացքի հետևից վազող ու բարձրանալ ցանկացող մարդու տպավորություն է ստեղծում:

Հայաստանյան հանրությունը, մեծամասամբ, հասկանում է ընթացող գործընթացների ու իր իսկ իշխանությունների վարած քաղաքականության կործանարար բնույթը և ամեն կերպ դիմադրում է սեփական պետությունն ու ազգը նսեմացնելուն ու վերացնելուն ուղղված գործողություններին: Այսօր հանրային ընդվզումը փորձում է պահպանել ազգայինը՝ իր բոլոր դրսևորումներում, հռչակել է ստի ու կեղծիքի դեմ պայքար՝ հանուն հայրենիքի ու ինքնության պահպանման: Նույն միտումներն են ավելի ու ավելի ակնհայտ դառնում աստիճանաբար արթնացող եվրոպական հանրության շրջանում, որը շատ ցավալի գործընթաց է, ինչը, դժբախտաբար, անցնցում չի ընթանալու, քանի որ գլոբալիստական կենտրոնները հեգեմոն դիրքերը զիջելու ցանկություն չունեն և պատրասստ են զոհաբերել ամեն ինչ: ՀՀ գործող իշխանությունների ձեռամբ՝ Հայաստանն այսօր դրվել է նրանց զոհասեղանին:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Բաքվի դատարանում այսօր քննության առարկա է դարձվել Սերժ Սարգսյանի ձայնագրությունը Շուշին ազատագրելու վերաբերյալ Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է «Ես այս կյանքը քեզ կտամ». Անդրեի նախկին կնոջ նոր հրապարակումը Երևանում ուկրաինացի երեխայի՝ գետն ընկնելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածի հատկանիշներով Ռուսները պրոցես են սկսել․․․ Հայկ Նահապետյան (video) Էրդողան ես, ինչ ես․․․ ոչ միայն ձեր դրոշն ենք վառելու, նաև ջարդուխուրդ ենք անելու․ Զարուհի Փոստանջյան (video) Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն այս իմպիչմենտով ուժեղացնում են Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Իմ ինքնասիրությունից ցածր է, որ պետք է հիմա անդրադառնամ Աննայի նման «ոջիլին»․ Արմինե Ադիբեկյան (video) Սպասելու ենք 107 պատգամավոների անհատական պատասխանին․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Андраник Мигранян։ Есть два механизма привлечения к ответственности Пашиняна и Алиева (video) «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Մեծ Բրիտանիան նախապատրաստում է Աննա Հակոբյանին․․․ Հայկ Նահապետյան (video) Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Նիկոլը էլ ձայն չունի․ ընդդիմությունը պետք է այս քայլերն անի․ Արմինե Ադիբեկյան (video) Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը. թուրքական ԶԼՄ-ներ Ադրբեջանցիները կրակում են, իսկ հայ գյուղին մշակում թշնամու դիտակետի տակ գտնվող հողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am