Այս մի ստի բուրգն էլ փլվեց

Անցած տարվա մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր հերթական «աննախադեպ» արձանագրումն արեց։ Ինչպես միշտ, արեց ու անցավ առաջ, այլևս մոռացավ։

Իսկ թե ինչ եղավ հետո, հիմա կտեսնեք։

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին»։ Ուզում էր ասել, որ ծնելիության ավելացումը իշխանությունների քաղաքականության ու ապագայի նկատմամբ քաղաքացիների վստահության արտահայտությունն է։

Այս հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց ունենք այն, որ ծնելիությունը Հայաստանում կտրուկ նվազել է։

Բայց մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ անցած տարի, երբ Նիկոլ Փաշինյանը ծնելիության մասին էր խոսում ու վերամբարձ հայտարարություններ անում, կեղծ թվեր էր հրապարակում։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում ամենևին էլ 11926 երեխա չէր ծնվել։

Շատ ավելի քիչ էր ծնվել։ Նիկոլ Փաշինյանը կեղծում էր իրականությունը։

Իրականությունն այն էր, որ պաշտոնական վիճակագրության ավելի ուշ հրապարակած տվյալներով, Հայաստանում ոչ թե 11926, այլ 11379 երեխա էր ծնվել՝ 547-ով ավելի քիչ, քան հայտարարում էր Նիկոլ Փաշինյանն ու համեմատություններ անցկացնում նախորդ տարիների հետ՝ ցույց տալու արձանագրած հաջողությունները։

Հետո, իհարկե, 11379-ը դարձավ 11425, բայց դրանից իրականությունը շատ չփոխվեց։

Երկու դեպքում էլ մեծ շեղում կար՝ առնվազն 500-ով, Նիկոլ Փաշինյանի ու պաշտոնական վիճակագրության հրապարակած թվերի միջև։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում նույնիսկ ավելի քիչ երեխա էր ծնվել, քան 2021թ.։

Բայց դա չէր խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը՝ կեղծելով ծնունդների թիվը, հայտարարեր, թե իբր 2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին:

Հիմա տեղափոխվենք այս տարի։

Այս հայտարարությունից մեկ տարի անց պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսների ծնելության ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն։ Ծնելիությունը նախորդ տարվա, և ոչ միայն նախորդ տարվա համեմատ, էապես նվազել է։

Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծ արձանագրումների բուրգը փլվեց։

Պաշտոնական տվյալներով, 2024թ. առաջին չորս ամիսներին Հայաստանում 10547 երեխա է ծնվել՝ 7,7 տոկոսով ավելի քիչ, քան անցած տարի։

Անցած տարի, ճշգրտված տվյալներով, ծնվել էր 11425 երեխա, այս տարի ծնվել է 10547 երեխա։

Ծնունդների թիվը 878-ով կրճատվել է։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հիմա չի խոսում, չի ասում, թե այս թվերն ի՞նչ ուղերձներ են հղում իշխանություններին ու իրենց իրականացրած քաղաքականության վերաբերյալ։

Այս տարի Հայաստանում ոչ միայն անցած տարվանից, այլև 2022թ. առաջին չորս ամիսներից է ավելի քիչ երեխա ծնվել։

Այս տարի ծնվել է 10547 երեխա, 2022թ. ծնվել էր 10687 երեխա՝ 140-ով ավելի շատ, քան այս տարի։

Այս տարի ծնվածների թիվն անհամեմատ ավելի քիչ է նաև 2021թ. համեմատ։

Այն ժամանակ ծնվել էր 11501 երեխա, այս տարի ծնվել է 10547 երեխա՝ 954-ով ավել, քան այս տարի։

Մինչ կառավարությունն իբր ծնելիության խթանման քաղաքականություն է իրականացնում՝ ծնելիությունը Հայաստանում կրճատվում է։ Փոխարենը՝ մահերն են ավելանում։

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում 543-ով ավելի շատ մարդ է մահացել։

Պաշտնական տվյալներով, անցած տարի մահացել էր՝ 8722, այս տարի՝ 9265 մարդ։

Մահացածների քանակը 6,2 տոկոսով ավելացել է։

Սա էլ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության բերած՝ լավ ապրելու, անհոգ ու երջանիկ ապագայի արտահայտությունն է։

Բնակչության բժշկական ծառայությունների բարելավումից, հատկացվող գումարների աննախադեպ ավելացումներից են խոսում, իսկ արդյունքն այն է, որ անխտիր բոլոր հիվանդությունների գծով մահացություններն ավելացել են։

Թե ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում, երբ դրանից առողջապահական խնդիրները չեն լուծվում, հիվանդություններից ավելի շատ մարդիկ են մահանում, դա էլ մեկ այլ թեմա է, որի մասին գերադասում են չխոսել։

Այս ամենի ուղղակի հետևանքն այն է, որ Հայաստանում բնակչության բնական հավելաճն է կրճատվում՝ 53 տոկոսի անկում է գրանցվել։

Անցած տարվա առաջին չորս ամիսներին բնակչության բնական հավելաճը, խոսքը ծնվածների և մահացածների տարբերության մասին է, կազմել էր 2703, այս տարի կազմել է 1282 մարդ։ Ավելի քան կրկնակի պակաս։

Այսպես էլ պատրաստվում էին բնակչության թվաքանակն ավելացնել և մինչև 2050թ. հասցնել 5 միլիոնի, ինչպես մի քանի տարի առաջ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Այն պարագայում, երբ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները տրամագծորեն հակառակն են. կանխատեսում են, որ 2050թ. Հայաստանի բնակչության թվաքանակը կկազմի 2,3 միլիոն։ Եվ սա պատահական չէ, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի առումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Բոլոր պարերը պարել էր, միայն սա էր մնացել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը ԱԱԾ-ի մեկուսարանից Մոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համար Պատասխան հարված է հասցվել ԱԹՍ արտադրող ուկրաինական գործարանին․ ՌԴ ՊՆ Երբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` լինելու է․ «Մեր ձևով» (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Տավուշում. վարորդին հաջողվել է փրկել Այս պայմաններում «համեմատություն անելն» արդեն ոչ թե քաղաքական մանիպուլյացիա է, այլ բացահայտ ցինիզմ. Հենրիխ Դանիելյանը՝ Ռուբեն Ռուբինյանին Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել «Ուզում էին Իրանը դարձնել երկրորդ Սիրիա»․ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր. «Սպուտնիկ Արմենիա» Հունվար 25-ին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Պատասխան եք տալու Աստծո առաջ. Տեր Զարեհը՝ Եկեղեցու դեմ դուրս եկածներին Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար Իրանական 20-ից ավելի բեռնատարներ Սիսիանի վարչական տարածքում ստեղծել են արհեստական խցանում, որը ձգվում է 1 կմ ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ․ Թրամփ Գոհար Ղումաշյանը ՔՊ-ական պատգամավորին պատասխանել է, թե ինչու Տաշիր ընկերությունը անվճար տարածքներ չի կարողացել տալ հայկական ընկերություններին Ահա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ․ Վահագն Սարոյան Ոսկետափում լարված է, քահանային 1 ժամ են տվել Բենզինի վաճառքով զբաղվող 5 խոշոր ընկերությունների նկատմամբ վարույթ է հարուցվել գինը չիջեցնելու համար Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության Օրբանը Ուկրաինային մեղադրել է Հունգարիայի ընտրություններին «բացահայտ միջամտելու» մեջ Նորավան-Շինուհայր-Գորիս և Տաթև, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները բաց են մարդատար մեքենաների համար Երեկ Արցախից Հայաստան տեղափոխված Սլավիկ Համբարձումյանն առողջական խնդիրներ ունի Արեգակի վրա շատ խոշոր կրկնակի պայթյուն է տեղի ունեցել. գիտնականներ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ Մոսկվայում գրանցվել է ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am