Դեռ մի քանի ամիս առաջ Oragir.News-ը գրել էր, որ Գյումրիում բացված Yerevan City-ն ճնշում է մրցակից սուպերմարկետների ցանցին։
Գյումրիում գործող ամենամեծ սուպերմարկետներից «Բասեն»-ը, որը գործում է 2000-ականներից և լայն ճանաչում ունի, այսօր փաստի առջև է կանգնած։ Oragir.News-ի տեղեկություններով` ՊԵԿ-ը «Բասեն» սուպերմարկետի տասը մասնաճյուղերում ստուգումներ է իրականացրել, համակարգիչներն ու կարևոր փաստաթղթեր են տարել իրենց հետ։
«Լֆիկի կեղտոտ խաղերն են. ուզում է մենաշնորհը միայն իրենը լինի։ «Բասենները» փակվեն, մենակ իր Սիթին մնա։ Իբր անօրինականություն է եղել, պետությանը քիչ հարկեր է տրվել։ Լֆիկը, ուղղակի ընկած է էս մարդու հետեւից, ուզում է մարդկանց կոկորդից հացը խլել»,-ասում է մեր աղբյուրը։
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի «Բասեն» խանութների ցանցի տնօրեն Գևորգ Եղիկյանից, վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ։
Oragir.News-ի թղթակիցն է շրջել «Բասենի» մասնաճյուղերում: Որոշ մասնաճյուղեր բաց էին, բայց օրինակ` Շահումյան փողոցում գտնվող մասնաճյուղը փակ էր, մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ ընդամենը լույս չկա, դրա համար է փակ, սպասարկում չեն իրականացնում։
Իսկ մյուս մասնաճյուղերում փաստաթղթային ստուգումներ են իրականացվել։
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը