Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործը» թևակոխեց հիմնական դատալսումների փուլ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց ամբողջ ծավալով իրենց տրամադրել գործի նյութերը, ինչը գործով քննիչ Տիգրան Շոխոյանը չի արել: Իրենց չի տրամադրվել գործի 19 հատոր:

Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմը միացավ միջնորդությանը: Հաբեթ Մարտիրոսյանը նկատեց՝ հնարավոր է, որ դրանց մեջ լինեն նյութեր, որոնք կարող են օգտակար նշանակություն ունենալ իր պաշտպանյալի ազատության համար:

Արմեն Աշոտյանը նույնպես ասաց, որ չգիտեն՝ այդ նյութերում ինչ կա:

«Ես ուզում եմ տեսնել: Միգուցե դրանցում կան տվյալներ, որ այս գործը քաղաքական է: Թող տան, տեսնեմ՝ էսքան որ հետազոտել են, տակն ինչ կա: Մեղադրանք չկա, պարզ է, որ լիներ, աչքս կմտցնեին: Բայց ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն: Ի՞նչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ: Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին: Օրենքով ինձ հետաքննել են, բարի լինեն օրենքով ինձ տրամադրել տվյալները: Ես ուզում եմ հասկանալ՝ 8 տարվա ի՞նչ տվյալ են քրքրել»,- ասաց նա:

Լսելով կողմերին՝ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը բավարարեց մասնակի:

Դատավորը փաստորեն բավարարեց ՀՔԾ-ից ՔԿ փոխանցված գործի նյութերը ստանալու միջնորդությունը: Պաշտպան Մարտիրոսյանը միջնորդեց նաև Արմեն Աշոտյանի նկատմամբ կատարված գաղտնի քննչական գործողությունների նյութերը նույնպես տրամադրել իրենց:

Այս միջնորդությունը դատավոր Դոլմազյանը նույնպես բավարարեց մասնակի: Կարեն Հակոբյանի մասով հարցը կքննարկեն ավելի ուշ:

Այսօրվա դատական նիստի սկզբում դատավորն ընթերցեց Արմեն Աշոտյանի դիմումը՝ հասցեագրված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին առ այն, որ իրեն թույլատրեն Տերյան փողոցում գտնվող իր բնակարանը տնօրինման հանձնել իր պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանին: Դատարանը չառարկեց, ասաց՝ դիմում կհասցեագրի ՔԿՀ պետին՝ թույլ տալու, որ Արմեն Աշոտյանի անունից սույն խնդրով լիազորագիր տրամադրվի իր պաշտպանին:

Հաջորդիվ Աշոտյանի պաշտպան Մարգար Սողոմոնյանը միջնորդություն ներկայացրեց՝ պարտավորեցնել Քննչական կոմիտեին (ՔԿ) իրենց տրամադրել Բժշկական համալսարանի աշխատակիցների՝ աշխատավարձերի ֆոնդից արհմիության գծով մասհանված գումարների վերաբերյալ հաշվապահական ձևակերպումների առգրավված մատյանների պատճենները, ինչպես նաև պարտավորեցնել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին՝ տրամադրել Բժշկական համալսարանի արհեստակցական կազմակերպության անունով բացված բանկային հաշվի 2011-2016թթ. քաղվածքը:

Մյուս պաշտպանները և Արմեն Աշոտյանը միացան միջնորդությանը: Հանրային մեղադրողները, իհարկե, միջնորդությանը դեմ հանդես եկան: Դատարանը գտավ, որ միջնորդությունը լուծելու համար կան հանգամանքներ, որ պետք է պարզվեն, ապա նոր միջնորդության վերաբերյալ որոշում կկայացվի: Միջնորդության լուծումը հետաձգվեց:

Հաջորդիվ մեղադրյալ Լարիսա Բարսեղյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված գրավի չափը վերանայել, որովհետև Լարիսա Բարսեղյանն ունի վարկային պարտավորություններ, չի կարողանում աշխատանք գտնել, և գրավի չափի նվազեցումը կօգնի նրան հաղթահարել խնդիրները: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի՝ 5 միլիոն դրամ գրավը դարձնելով 3 միլիոն:

Այս հարցերից հետո դատավոր Դոլմազյանը որոշում կայացրեց հիմնական դատալսումները սկսելու մասին: Դրանց մեկնարկի ժամ հայտարարվեց 14:15-ից: Հիմնական դատալսումները կսկսվեն կողմերի բացման խոսքով՝ հանրային մեղադրող, պաշտպաններ հերթականությամբ:

Հայտարարվեց մի քանի րոպե ընդմիջում, ինչից հետո բացման խոսքով հանդես եկավ հանրային մեղադրող Նշանյանը, ինչից հետո պայմանավորված մեղադրյալ Մարթա Սիմոնյանի՝ դատարանի դահլիճում գտնվելու ժամային սահմանափակմամբ, դատական նիստը հետաձգվեց:

Մինչ այդ դատարանը քննության առավ Արմեն Աշտյանին համակարգիչ տրամադրելու թույլտվության հարցը և որոշեց գրություն հասցեագրել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին՝ համապատասխան թույլտվությունը տրամադրելու համար: Համակարգիչ Արմեն Աշոտյանին կտրամադրեն նրա պաշտպանները:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 16:00-ին:

168.am

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ» Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ» Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք» 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Իրանի խորհրդարանն ավելի քան 40 երկրների պաշտոնապես կոչ է արել դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները Արտակարգ դեպք՝ Երևանում Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը ՀՀ-ն հավաստիացրել է Լավ սովորելը լավ ապրելու հետ քիչ կապ ունի. ապացույցը վատ սովորած ու համալսարանից դուրս մնացած Փաշինյանի՝ լավ սովորողների հաշվին լավ ապրելն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am