Թող իրենք էլ դնեն ու Փաշինյանը հայտարարի, որ ԺՊ չի լինելու. Մինասյան
Իմպիչմենտի համար բազմիցս ասվել է, որ 2 խմբակցությունների առկա 35 պատգամավորների մասով խնդիր չունենք։ Իշխան Զաքարյանն ասում է՝ գնացեք՝ 53 ձայն հավաքեք, այսինքն, ՔՊ-ից էլ 18 ձայն բերեք, համարեք, ես ձեզ կմիանամ։ Սա նշանակում է, որ Զաքարյանը պետք է բացատրի 35 ստորագրությանը միանո՞ւմ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելուն՝ նա նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե պրոցես սկսելն է, այլ արդյունքն ապահովելը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ իմպիչմենտի գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի արդյունքի կանկախատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, դրա համար էլի հանրային ճնշում է հարկավոր: Իշխանությունն ասում է՝ մանդատները վայր դրեք՝ գնանք ընտրությունների, հարց չկա, թող իրենք էլ դնեն, ու Փաշինյանն հայտարարի, որ ինքը չի հավակնում ԺՊ լինելու, թող տեղակալներից որևէ մեկը լինի»,-ասաց նա։