Մալավիի փոխնախագահը զոհվել է ավիավթարից

Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման մահացել է ավիավթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է քենիական Tuko առցանց թերթը՝ հղում անելով իշխանություններին։
«Ուղղաթիռը հայտնաբերվել է այսօր առավոտյան Չիկանգավայի անտառում։ Ցավոք, վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ»,- ասվում է հրապարակման մեջ։