ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց:

Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:

Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում:

Ըստ լուրերի՝ խնդիրներ ունի նաեւ «Արարատ Արմենիա» ՖԱ-ն՝ կապված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ. այս մարդկանց կառավարման տարիներին մամուլը բացմիցս խոսել է պայմանավորված խաղերի, բուքմեյքերների հետ փոխկապակցված թիմերի, խաղադրույքներում ներգրավված անձանց ու բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներում գտնվելու մասին, սրանից զատ՝ փակվել են «Լոռի», «Նորավանք», «Սեւան» եւ այլ ակումբներ, ավելին՝ կան հայ ներդրողներ, որոնք գնացել ու թիմ են պահում հարեւան Վրաստանում: Թե որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պահելու արդյունք չտվող այս մարդկանց իր հովանու ներքո, դժվար է ասել, սակայն ֆուտբոլային երկրպագուների ու այս սպորտի սիրահարների շրջանում վաղուց արդեն հասունացել է բունտ, որը սպասում է փոքրիկ խայծի: Իսկ, մինչ այդ, ֆեդերացիան պահում է ջերմ հարաբերություններ իշանական տարբեր աթոռների «հայտնվածների» հետ՝ նրանց հավաքականի ինքնաթիռով արտասահման տանելով կամ խաղերի ժամանակ կառավարական օթյակում նստատեղ հատկացնելով:

Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՖՖ-ից՝ վերը նկարագրվածի մասին. սակայն անպատասխան մնացին մեր զանգերը եւ երկար ժամանակ է, ինչ ՀՖՖ-ն անպատասխան է թողնում մեր հարցերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Ի՞նչ վիճակ է Գորիսում․ գորիսեցիները մի կոնկրետ բան են ուզում․․․ Իրինա Յոլյան (video) Ֆավորիտ ուժի ղեկավարը գտնվում է կալանքի տակ, չի կարող մասնակցել քարոզարշավին. Թագուհի Թովմասյան (video) Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am