Ֆրանսիայի նախագահը լուծարել է խորհրդարանը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը ցրել է խորհրդարանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջ թեկնածուներից իր կուսակցության ջախջախիչ պարտությունից հետո, հայտնում է Politico-ն։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին։ Երկրորդ փուլը կկայանա հուլիսի 7-ին։
«Ֆրանսիան խաղաղության և ներդաշնակության մեջ ակնհայտ մեծամասնության կարիք ունի: Հոգու խորքում ֆրանսիացի լինելը նշանակում է ընտրություն անել հօգուտ պատմություն գրելու, և ոչ թե առաջնորդվել դրանով»,- ասել է Մակրոնը:
Ազգային ժողովը լուծարելու որոշումը նրա կողմնակիցներն անվստահությամբ են ընդունել։