«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Սրբազանը հայտարարել է մարզային այցեր կատարելու մասին, այդուհանդերձ, քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին։ Շարժման ակտիվը հայտարարել է, որ այդ օրը Բագրատ սրբազանը վճռորոշ ելույթով է հանդես գալու, որը փոխելու է իրավիճակը։
Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում․ ոմանք կարծում են, որ սրբազանը կոչ է անելու խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները, երկրում առաջացնել քաղաքական ճգնաժամ եւ հասնել արտահերթ ընտրությունների: Ոմանք կարծում են, որ ապագա կառավարության կազմն է հրապարակելու։
Կա նաեւ կարծիք, որ այդ օրը կհայտարարվի շուրջօրյա հավաքների մասին, եւ հրապարակի ժողովրդին փողոցում կպահեն մինչեւ չորեքշաբթի` խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանի օրը:
Եվ վերջապես՝ հնարավոր է, որ հայտարարի, թե Գագիկ Ծառուկյանն էլ է աջակցում շարժմանը։ Մանավանդ՝ օրերս նա հյուրընկալվել էր Ծառուկյանին, եւ անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարություն տարածեցին»:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը