Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը. Թուրքիայի ԱԱԽ
Թուրքիայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ավարտին հրապարակված տեքստում տեղ է գտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին աջակցելու պատրաստակամություն։
«Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրին կնքմանն ու հարատեւ խաղաղությանն ուղղված ջանքերին»,- նշված է տեքստում։