Տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ գրությամբ դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին, միջազգային կառույցներին․ Ռումանիոյ հայոց թեմ

Ժամեր առաջ ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ մի միջադեպի, երբ Հայաստանի Հանրապետության ազգուրաց օկուպացիոն ռեժիմն իր նորօրյա ենիչերներովերով թույլ չտվեց ու խոչընդոտեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և վերջինիս ուղեկցող հոգևորականաց դասին մուտք գործել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, աղոթք բարձրացնել և հարգանքի տուրք մատուցել հանուն հավատի և հանուն հայրենիքի նահատակված հերոսների համար։

Իբրև Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ, տեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից խստորեն դատապարտում եմ այդ քստմնելի արարքը և աղոթում մեր հայրենի երկրի խաղաղության և մոտ ժամանակներում Աստվածասեր իշխանության հաստատվելու համար, իշխանություն, որը կգիտակցի Սարդարապատի հերոսամարտի իրական կերտող Ամենայն Հայոց Հայրապետության հսկայական ու անգնահատելի դերն ու նշանակությունը իր եկեղեցու զանգերի ղողանջներով, ժամանակի Հայոց Հայրապետի քաջալերիչ ճառով և հոգևորականներից ու աշխարհականներից բաղկացած մահապարտների գնդի ձևավորմամբ ու մայիսյան հերոսամարտերին գործուն մասնակցությամբ։

1700-ամյա ազգային Եկեղեցու նկատմամբ այսպիսի հալածանքն ու վերաբերմունքը միանշանակ արժանի է դատապարտման` մեզ հիշեցնելով 1937թ. ստալինյան բռնաճնշումները` ոտնահարելով ազգային և մարդու իրավունքները։

Մենք համապատասխան գրությամբ և կոչով դիմելու ենք եվրոպական երկրների ղեկավարներին և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ դատապարտելու համար մարդու ազատության իրավունքների արժեքների դեմ գործող Հայաստանի ներկայիս ազգադավ իշխանությունների փոքրոգի և ճղճիմ արարքները։

Մեր կոչն ու պատգամն ենք հղում Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ժամ առաջ ոտքի կանգնելու, անտարբեր չմնալու, հայրենագող ու աստվածամերժ իշխանություններին հեռացնելու և ազգային մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Իսկ Հայաստանի իշխանություններին ուզում ենք հիշեցնել Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետի հետևյալ խոսքը, որն ասում է. «Քրիստոսի Եկեղեցուց ավելի ուժեղ ոչինչ չկա: Ով ուզում է պայքարել նրա դեմ, անխուսափելիորեն կմեռնի: Դա նույնն է, ինչ զենք վերցնել Երկնքի դեմ պատերազմում»:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

դիտվել է 670 անգամ
Լրահոս
Իսրայելը MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել ԱՄՆ-ից «Ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց տրանսպորտից դուրս է շպրտում․ Արթուր Չախոյան Հեռացավ՝ չդիմանալով անարդարությանն ու ցավին․ Ավետիք Չալաբյան Ամեն օր 2020-ից սկսյալ միասին էինք մեռնում․ Գեղամ Մանուկյան Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար․ Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Մահացել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Անկախությունից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան Բախվել են «MACK» մակնիշի ավտոբաքը և «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա․ Տիգրան Աբրահամյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Լույս չի լինի մի շարք հասցեներում Opel-ում լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով․ 3 վիրավորներից մեկը 1 տարեկան Եղանակն՝ առաջիկա օրերին 2023֊ի սեպտեմբերի 21-ին թուրքական «Կոմանդոն»-ն ունեցել է ավելի քան 2 տասնյակ կորուստ. Տիգրան Աբրահամյան Պատերազմից 5 տարի անց նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Ինչ վիճակում է պայթյունից տուժած հոգևորականը Փաշինյանի զրոյական վարկանիշի ապացույցը կարելի է արձանագրել նաև այս ամոթալի գրառումից․ Հենրիխ Դանիելյան Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ Մանրամասներ․ Armlur.am Երևանում օդի աղտոտվածությունը, անգամ ձյան և քամու պայմաններում, շարունակում է մնալ կյանքի և առողջության համար վտանգավոր մակարդակի վրա. Հենրիխ Դանիելյան Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանի ահազանգը Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին. Bloomberg 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am