«Իսկ ի՞նչ պետք է աներ Ասկերանի քաղաքապետ Շամիրյանը, ավտոմեքենան պիտի Ալիևի՞ն նվիրեր, և ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջա՞նը»․ Փաստաբանի հարցն անպատասխան են թողել


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Նրան մեղադրում են Ասկերան համայնքին պատկանող մեքենան «յուրացնելու» մեջ՝ «կեղծ փաստաթուղթ պատրաստելու» միջոցով, խոսքը ավագանու որոշման մասին է:

Փաստաբան Վահե Եփրիկյանը, ով Շամիրյանի շահերն է դատարանում ներկայացրել, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ առնվազն անհասկանալի ու տարակուսելի է, երբ մարդուն մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս հասցնելու համար, սակայն ամիսներ առաջ հենց նույն իշխանության ձեռքով Ադրբեջանին է հանձնվել ողջ Արցախի Հանրապետությունը.

«Դատական նիստի ընթացքում բարձրացրել եմ այդ հարցը` առերևույթ խարդախության տուժող կողմն ո՞վ է: Խարդախության հանցակազմն օբյեկտիվ կողմից պետք է դրսևորվի առնվազն երկու եղանակով` խաբեության, կամ վստահությունը չարաշահելու եղանակով։ Քանի որ քննիչը պնդում է, որ կա խաբեություն, ես հարց եմ ուղղել` ո՞ւմ է խաբել: Ինչ վերաբերում է խարդախությանն, ապա դրա կարևոր կոմպոնենտը որևէ անձի` ֆիզիկական, իրավաբանական անձի, անձանց խմբի տուժելու հարցն է: Ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջանի Հանրապետությո՞ւնը։ Իմ հարցը մնաց անպատասխան», - ասել է Եփրիկյանը:

Իսկ ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել Հայկ Շամիրյանին, ի՞նչն է պատճառը։

«Տվյալ մեքենայի անվանափոխությունը տեղի է ունեցել դեռ հունվար ամսին: Անձի նկատմամբ օպերատիվ տեղեկությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ չէ առաջին օրը` մայիսի 22-ին: Հարց է առաջանում` ինչո՞ւ երեք-չորս ամիս շարունակ ոչ մի գործողություն չէր արվում: Պատճառը մեկն է` այն անձինք, ովքեր ունեն քաղաքական ակտիվություն, որոշակի հեղինակություն, կապեր, ծանրակշիռ խոսք, հետապնդումների են ենթարկվում, որպեսզի լռեն: Մնալով մինչև վերջին օրն Ասկերանում` մահվան կրակի տակ, Հայկ Շամիրյանը վերջին օրը Երևան է եկել` իր հետ բերելով ավտոմեքենան: Իսկ ի՞նչ պետք է աներ, ո՞ւմ պետք է նվիրեր: Մենք այս հարցերի պատասխանները չենք ստացել՝ քաղաքական իշխանության տեսանկյունից: Փաստորեն լավ կլիներ, որ ավտոմեքենան մնար Իլհամ Ալիևին»,- եզրափակել է փաստաբանը:

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև ՍԴ-ի որոշումը հանգեցնելու է բազմաթիվ գործերով հայցի առարկայի էական նվազեցման. Գոհար Մելոյան Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am